Ուրցաձորի էկո-կենտրոնը

on

Հունիսի 26-ին պետք է գնայինք Շորժա, բայց ցավոք վատ եղանակային պայմանների արդյուքնում չեղարկվեց և բոլորս շատ էինք տխրել, սակայն որոշեցինք գալ Ուրցաձորի էկո-կենտրոն՝ ընկեր Մարիամի գծած նախագծով։ Ես արդեն ծանոթ էի էկո-կենտրոնին, քանի որ անցյալ տարի արդեն եղել էի այստեղ ու շատ դրական էմոցիաներ էի ստացել։ Այսպիսով ամսի 6-ին ուղևորվում ենք եռօրյա ճամփորդության դեպի Ուրցաձոր։ Ճամբարն իրականացվում է «Սեբաստացիներ» կրթական և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամների աջակցությամբ և համատեղ գործընկերությամբ։ Ճամբարի ընթացքում ունենալու ենք՝
• բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկում
• թռչնադիտում
• աշխատարաններ հետևյալ թեմաներով
անտառային հրդեհների կանխարգելում
• էկոտուրիզմը Հայաստանում
• ուսուցողական շրջայց վայրի կենդանիների փրկարար կենտրոնում
• ուսուցողական այց վայրի ծառատեսակների ջերմատուն
• ազգային երգ ու պար։ Պատումս կներկայացնեմ օրերով, այսինքն թե որ օրն ինչ ենք անում ու ինչ տպավորություններ ունեմ։ Սկսեցինք։

Օր առաջին

Երբ տեղ հասա, զգացի նույն էմոցիաները ինչ-որ զգացել էի սկզբում, անկեղծ շատ հիացած եմ քանզի տեսարանը, բնությունն ու միջավայրը շատ գեղեցիկ էին, իսկական ամառային տրամադրություն է։ Այսօրվա համար ունենք հստակ նախատեսված օրակարգ, ըստ որի էլ պետք է շարժվենք։
Առավոտյան քայլք ունեցանք տեղանքում, առաջինը գնսցինք ջերմոց, որտեղ աճացնում էին տարբեր վայրի ծառատեսակներ։ Դրա շնորհիվ բնության մեջ ավելանում էին ծառատեսակները, ինչն էլ նպաստում է կենդանիների ու թռչունների սնվելուն։ Ջերմոցի պայմաններին ու մանրամասներին ծանոթանալուց հետո գնացինք արջուկների մոտ։ Այստեղ կա 22 փրկված արջ, որոնց բերել են տարբեր ռեստորաններից կամ արջերին ապօրինի տիրացած մարդկանցից/կազմակերպություններից։
Դրանից հետո քայլեցինք Վեդի գետ ափով։ Բնության գրկում նստեցինք ու խոսեցինք էկոտուրիզմից, դրա առանձնահատկություններից, դրական ու բացասական կողմերից։ Դա մեզ օգնեց, որպեսզի կողմնորոշվենք ապագայում տուրիզմի գծով շարունակելու հարցում։
Քայլքից հետո եկանք տնակներ, հանգստացանք ու դիտեցինք մի ֆիլմ, որը փղերի մասին էր։ Ֆիլմը իրականում շատ ազդեցիկ էր, քանի որ մարդիկ շատ վատ էին վարվում փղերի հետ և նրանց օգտագործում էին տուրիզմի մեջ, մեծ գումարներ աշխատելու նպատակով։ Սակայն գտնվում էին մարդիկ, ովքեր փորձում էին կանխել կենդանիների հանդեպ վատ վերաբերմունքն ու փրկում էին նրանց։ Ֆիլմը դիտելուց հետո քննարկեցինք ու վերջում խաղացինք թիմային խաղեր։

Օր երկրորդ

Այսօր օրը սկսվեց ժամը 7:30-ից. արթնացանք, լվացվեցինք ու գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո, մոտավորապես ժամը 8-ի կողմերը շարժվեցինք քայշարշավի դեպի Տափի բերդ։ Քայլարշավը տևեց մոտավոր 1-2 ժամ։ Հետ եկանք, հանգստացանք, ընկեր Մարիամի համով պատրաստած կերակուրները ուտելուց հետո մասնակցեցինք դասընթացի, որը լուսանկարչության մասին էր, թե ինչ դեր ունի այն զբոսաշրջության մեջ։ Ծանոթացանք թռչունների տարատեսակներին, տարբեր տարօրինակ կենդանիների և ունեցանք հետաքրքիր քննարկման թեմա։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s