Հունիսյան ճամբարի ընթացքում իսպաներեն առարկայից ամփոփել ենք մեր ամբողջ տարվա գործունեությունը տարբեր նախագծերով ու հետաքրքիր թեմաներով։ Նաև այս ճամբարի ընթացքում հանձնեցինք քննություններն ու կատարեցինք հետաքրքիր նախագծեր։ Այս ընթացքում սովորել ենք իսպանական երգեր ու թարգմանել ենք այդ երգերը։ Կատարել ենք նաև տարբեր թարգմանական աշխատանքներ, խաղացել ենք ուսուցողական խաղեր, որի ընթացքում հարստացրել ենք մեր բառապաշարն ու ամրապնդել այն։ Նաև ներկայացրել ենք անհատական նախագիծ, որի նպատակն էր՝ հարստացնել մեր բառապաշարն ու մտահորիզոնը, յուրաքանչյուրս ընտրել էինք տարբեր՝ հետաքրքիր և տարօրինակ ավանդույթներ, որն էլ ներկայացրել էինք սահիկաշարերի միջոցով։