
Հատիսը գտնվում է Կոտայքի մարզում։ Լեռան բարձրությունը կազմում է 2528 մ: Հատիս լեռը նաև շատ հաճախ անվանում են նաև Շամիրամ: Այս անվանումը պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով: Խորհրդանշում է Արա գեղեցիկ և Շամիրամ ավանդապատումի իրական ակունքները: Լեռան գագաթին կարելի է տեսնել գետնափոր մի խուց, որին լեռնագնացները Հատիսի քարարնձավ են անվանում:
Նախագծի համակարգող՝ Քնար Հարությունյան
Պատասխանատու ուսուցիչներ՝ Տիգրան Զոհրաբյան
Օրը՝ արևային օր
Վայրը՝ Կոտայքի մարզ
Մեկնարկ՝ ժամը 9:20 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ավարտ՝ ժամը մինչև 19:00-ը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Նպատակը՝
- ծանոթանալ Հատիսին և նրա հարակից տարածքներին
- բացահայտել նոր վայրեր ու ճանապարհներ
- ծանոթանալ տարածքի պատմությանը, աշխարհագրությանը և տեղանքի առանձնահատկություններին
- կազմակերպել քայլք տեղանքում
- շփվել տեղաբնակների հետ
- սովորել տեղանքում ճիշտ կողմնորոշվել
Երթուղի՝ Երևան — Մայակովսկի — Նոր Գյուղ — Կապուտան — Հատիս (Վերադարձը նույն երթուղով)
Քայլարշավ՝ Կապուտան— Հատիս, երկարությունը 6 կմ․

Արշավի համար անհրաժեշտ պարագաներ՝
- Հարմարավետ կոշիկներ
- տաք հագուստ,
- ուսապարկ (դատարկ ուսապարկ չէ)
- անձրևանոց (дождевик)
- արևապաշտպան քսուք, գլխարկ, և ակնոց
- մեկօրյա սնունդ
- (դյուրամարս)
- ջուր անհատական շշով 1․5-2լ
- թվային գործիք
Նախապատրաստական աշխատանքներ.
- Քարտեզի միջոցով երթուղու կազմում
- Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն
- Ծանոթանալ նախագծին և այցելվող վայրերին (որպեսզի հետո չդժգոհեն)
Երթուղայինի վարորդ`
Վարորդի հեռախոսահամար.
Երթուղայինի համարներ.
Երթուղայինի գումար. X դրամ
Յուրաքանյուր անձ վճարում է X դրամ
Մասնակիցներ.
Մասնակիցների տպավորությունները՝