
Մեկնարկ. ժամը՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
Վերադարձ. ժամը՝ 19:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ
Մասնակիցներ՝ լավ մարդիկ
Օր՝ արևային օր
Պատասխանատու ուսուցիչներ՝ Պողոս, Պետրոս, Մարտիրոս
Վայրը՝ Գութանասար
Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագաթ է, որը գտնվում Կոտայքի կենտրոնական հատվածում՝ Գեղամա լեռնաշղթայում։ Ընկած է Ֆանտան գյուղից 2,5-3կմ հարավ, իսկ Ջրաբեր գյուղից 4կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299 մ է, իսկ հարաբերական բարձրությունը՝ 300 մետր։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։
Երթուղի. Երևան — Վերին Պտղնի — Ֆանտան — Գութանասար
Քայլարշավային երթուղի․ քայլքը սկսում ենք Ֆանտան գյուղից

Նպատակը՝
• բացահայտել Կոտայքի մարզի նոր, պատմական և ոչ այդքան հայտնի վայրերը
• հաղթահարել բարձունքը
• ծանոթանալ տարածքի պատմությանը, աշխարհագրությանը և տեղանքի առանձնահատկություններին
• կազմակերպել քայլք տեղանքում
• շփվել տեղաբնակների հետ
Արդյունքը՝
• Ձեռք բերած նոր գիտելիքներով և տպավորություններով կիսվել
• Տեղեկությունների հայթայթում, հավաքագրում
• Տեսանյութերի և լուսաբանող այլ նյութերի ստեղծում և տարածում՝ բլոգներում ու համացանցում