Այս նյութով ցանկանում եմ ամփոփել իմ կատարած աշխատանքները աշխարհագրություն առարկայից։ Այս ընթացքում շատ բաներ ենք հասցրել սովորել՝ քարտեզից ճիշտ օգտվել, մարզերը, մարզերի ջրագրությունն ու լեռնագրությունը, գյուղերը և այլն։ Կատարել ենք հետազոտական աշխատանքներ, ինչը մեզ շատ-շատ է օգնել, ուսումնասիրել ենք տարբեր թեմաներ՝ փնտրել գտել ենք մեզ պետքական նըութերը, խմբագրել ենք դրանք ու դրա միջոցով ձեռք ենք բերել նոր հմտություններ և գիտելիքներ։ Կազմել ենք նաև ճամփորդություններ, որոնք ինքներս ենք վարել։ Վերջերս ես կազմել էի ճափորդություն դեպի Արմաղան, որի ընթացքում ներկայացրել եմ Գեղարքունիքի մարզի լեռնագրությունը։ Այս ընթացքում ուսումնասիրել ենք նաև մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչն ինձ օգնում է տարածքում կողմնորոշվելու հարցում։ Բացի այն, որ սկսել եմ ավելի լավ ճանաչել մեր երկիրը՝ Հայաստանը, այլև սկսել եմ շատ սիրել այն ու գնահատել․․․