Երկու օր նավակների մեջ

on

Արդեն 2-րդ անգամն է, որ գալիս եմ ռաֆթինգի ու արդեն հասցրել եմ սիրել թե՛ ռաֆթինգը և թե՛ անձնակազմը։ Ռաֆթինգի դասընթացները, որին մասնակցում ենք տեղի է ունենում Երևանյան լճում։
Առաջին անգամ, երբ պիտի Ռաֆթինգ նավակը քշեինք մի քիչ եղանակը խանգարում էր, քանի որ քամոտ ու անձրևային էր, բայց մենք ռիսկի դիմեցինք ու գնացինք քշելու։ Ալիքները խանգարում էին, որպեսզի մենք հասնենք մեր նպատակակետին, բայց այդքանով հանդերձ այնքան լավ ու հագեցած օր ենք ունեցել, որ երբեք չեմ մոռանա՝ թոռներիս էլ կպատմեմ։ Իսկ այսօր պիտի քշեինք դռագոն նավակը, որը փայտից էր ու նախատեսված էր 10 հոգու համար։ Մեզ հետ էին փրկարարական անձնակազմն ու ընկեր Տիգրանը։ Համեմատած անցյալ անգամվա սա տևեց ավելի կարճ, սակայն կրկին շատ հավես էր։ Այսօրը հաստատ չեմ մոռանա, քանի որ ունեմ շներից վախ ու էստեղ կա չկապված շուն, սակայն այդ ամենն ինձ չի խանգարել, որպեսզի վայելեմ այս ամենը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s