Մայիսի 28-ը լեռներում

on

Նախագծի հղումն այստեղ՝ Մեծ Շարա

Այսօր տոն է. մայիսի 28ն է՝ մեր առաջին հանրապետության հռչակման օրը, ինչի կապակցությամբ էլ մեր կրթահամալիրն ամեն տարի կազմակերպում է ճամփորդություն, որը նշանավորվում է որևէ բարձունքի հաղթահարմամբ՝ որպես հաղթանակի նշան։ Այս անգամ էլ նպատակակետը Շարայի լեռն էր։ Խումբը մեծ էր, որի մեջ կային թե՛ միջին դպրոցի սովորողներից, թե՛ ծնողական համայնքի ծնողներից և այլ կրթահամալիրի ճյուղերից։ Քայլարշավի երկարությունը 15 կմ էր, որը սկսեցինք Բերքառատ գյուղից։ Քայլում էինք դաշտերով, գեղեցիկ ծաղիկներով շրջապատված ու մեզ ուղղորդում էր սիրուն թռչունների ձայնը։ Ամեն ինչ հեքիաթային էր։ Քարանձավ հասնելուն պես անձրև ու կարկուտ սկսվեց, սպասեցինք, որ կտրվի և շարունակեցինք մեր ճանապարհը, քանի որ լեռան վրա մեզ սպասում է Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ կառուցված 16-17րդ դարերում։ Ի դեպ նշեմ, որ Շարայի լեռան Մղազլա քարանձավում հատվածներ կան նկարահանված Ընկեր Փանջունի ֆիլմից։ Երբ հասանք տեղ, այնքան գեղեցիկ էր տեսարանը, որ ամբողջ հոգնածությունն այդ պահին չքացավ։ Գագաթից երևում էր՝ Ամառանոց լիճը, Հոռոմի և Ախուրյանի ջրամբարներն ու Շիրակի մարզի դաշտավայրերը։ Իջնելուց էլ վազելով ու ծիծաղալով էինք սլանում։ Անկեղծ շատ տպավորված եմ և ոգևորված, կասեմ միայն այն, որ լեռները մերն են, մենք՝ լեռներինը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s