Կոտայքի մարզի արդյունաբերությունը

on

2020թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.
➢ արդյունաբերություն 12.1%
➢ գյուղատնտեսություն 8.8 %
➢ շինարարություն 5.8 %
➢ մանրածախ առևտուր 5.3 %
➢ ծառայություններ 3.1 %
Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:
Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն:
Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ
առավել զարգացած են հետևյալ ոլորտները.
ա) սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի
և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
բ) ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
գ) մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
դ) կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն։
Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ: Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ:
Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):
Աբովյան քաղաքը (2021թ. տարեսկզբին` 45.0 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը:
Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը:
Բյուրեղավան քաղաքի (2021թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ):
Եղվարդ քաղաքը (2021թ. տարեսկզբին` 12.1հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է:
Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը:
Հրազդան քաղաքի (2021թ. տարեսկզբին` 39.9 հազ. բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես` ցեմենտի արտադրություն):
Չարենցավան քաղաքը (2021թ. տարեսկզբին` 20.3 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն:
Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s