Կարող ենք օրինակ վեցնել զբոսաշրջային ընկերության, որը հայտնվել է ճգնաժամի եզրին։ Ահա մի քանի աննշան, բայց էական ազդեցություն ունեցող քայլերը, որոնք կօգնեն ծախսերը օպտիմալացնելու և ճգնաժամից խուսափելու համար։
- Հյուրանոցներում համարներ ամրագրելու փոխարեն կարելի է տուրեր կազմակերպել օգտվելով տեղի հյուրատներից կամ տեղաբնակների վարձով տրվող տներից, սենյակներից։ Կազմակերպել վրանային տուրեր։
- Էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության վերլուծություն և ծախսերի նվազեցում: Կարելի է նվազեցնել էներգիայի ծախսերը ավանդական եղանակներով՝ անցնելով էներգախնայող սարքավորումների, վերահսկելով սպառումը:
- Տրանսպորտի խնայում, կարելի է սեփական մեքենա և վարորդ ձեռք բերելու փոխարեն օգտվել անհատ վարորդների ծառայություններից, միջքաղաքային տրանսպորտներից (կախված խմբի քանակից) կամ ավտոստոպով ճամփորդել։
- Աշխատավարձի ֆոնդի օպտիմալացում, հաստիքների կրճատում, աշխատանքի վերաբաշխում։ Օրինակ՝ տուր կազմող աշխատողը պատասխանի նաև հեռախոսազանգերին, գիդի ծառայությունից օգտվելու փոխարեն, կարելի է օգտվել տեղաբնակների տված ինֆերմացիայից (այսինքն տուր կազմակերպեն և տեղի մասին ոչ թե պատմի գիդը, այլ տեղաբնակը), համագործակցել տարբեր քոլեջների/ուսումնարանների հետ, որտեղ կլինի տվյալ մասնագիտությունը ու որպես պրակտիկա ներգրավել ուսանողներին, ովքեր ձեռք կբներեն՝ փորձ, իսկ ընկերությունը՝ անվճար ժամանակավոր աշխատող։
- Նոր սարքավորումներ գնելու փոխարեն վերանորոգել դրանք կամ գնել օգտագործված սարքավորումներ, որոնք կլինեն բարվոք վիճակում։
- Կազմակերպել շատ քայլարշավային տուրեր, որտեղ տրանսպորտը քիչ կօգտագործվի։
- Օգտվել <<ծանոթ-բարեկամ>> կապից։