Վայոց ձորի քարանձավները

on

Արջերի քարանձավ

Արջերի քարանձավ կոչվող այս վայրը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ կարստային քարանձավներից է: Գտնվում է ծովի մակերևույթից 1655 մ բարձրության վրա:

Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալով՝ քարանձավի միջին ջերմաստիճանն է 10,2° C: Քարանձավի ընդհանուր երկարությունը 3500 մետր է, որը երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մ:

 Քարանձավը  1978 թ-ին հայտնաբերել են որսորդները։ Քարանձավի բազմաթիվ սենյակներից մեկում գտել են արջի ոսկորներ։ Ասում են, որ արջը մտնելով քարանձավ մոլորվել է և չի կարողացել գտնել ելքը։ Հենց արջի գտնված ոսկորներն են պատճառ դարձել, որ այն ստանա Արջերի քարանձավ անվանումը։

Անձավը գրեթե ամբողջությամբ ձևավորված է կալցիումի կարբոնատով, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ ու բազմապիսի ստալակտիտներ (շթաքարեր) ու ստալագմիտներ (պտկաքարեր):

Ամենագեղեցիկ ու տպավորիչ ստալակտիտներն ու ստալագմիտները գտնվում են անձավի հարավային ծայրում: Հենց դա է պատճառը, որ պետք է գնալ մինչև վերջ: Քարանձավի ներսում բազմաթիվ հսկայական դահլիճներ կան, որոնք իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով անցնել հնարավոր է միայն սողալով:

 Արջերի քարանձավը գտնվում է պետական հսկողության ներքո։ Այնտեղ կարելի է այցելել միայն համապատասխան թույլտվություն ստանալուց հետո և առանց ուղեկցորդի քարանձավ մտնելը կարող է վտանգավոր լինել կյանքի համար:

Պեղումներ Արջերի քարանձավում (2020 թիվ )

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ 2020 թվին սկսվել էր Արջերի քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները։ Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մամուլի ծառայությունը:

Աշխատանքներն իրականացվում էին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի արշավախմբի հետ համատեղ։

«Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (250000-35000 տարի), ինչի մասին վկայում են գտնված մի քանի միջին հին քարեդարյան գործիքները։

Աշխատանքների ընթացքում փաստագրվել է նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, որոնք բավական շատ մոխրաշերտ էին։

Նշվում է, որ ուսումնասիրությունները շարունակվում են:

Օգտագործված աղբյուրներ 1, 2, 3

Մագելի քարանձավ

Հայաստանի ամենամեծ քարանձավներից է համարվում Մագելի քարանձավը։ Քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզի Ուփի ձորում՝  Նորավանքի ձոր տանող ճանապարհի երկրորդ կիլոմետրին։ Այն համարվում է կարստային քարանձավ։ Այստեղ շատ են ստալակտիտներն ու ստալագմիտները։ Քարանձավը Մագել կամ Մագիլ անունը ստացել է 1980 թվականին, երբ որսորդ Մագելան Առաքելյանը հետևելով իր որսին գտել է քարանձավը։ Մագելի քարանձավը բնակեցված է եղել դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում։ Դա են վկայում քարանձավում գտնված արջի ոսկորների, քարե գործիքների և այլ առարկաների ուսումնասիրութունները։ Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը այն կարող էին դարձնել հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար։

Քարանձավի մուտքն այնքան փոքր է, որ այնտեղով կարող է մտնել միայն մեկ մարդ։  Քարանձավը բավականին խորն է, սակայն ներկայումս դեռև քարտեզագրված է միայն մինչև 1,7 կմ խորությունը։ Բազմաթիվ հատվածներ մնում են դեռ ամբողջությամբ չհետազոտված։ Հենց քարանձավի խորությունն է պատճառը, որ այստեղ օդի ջերմաստիճանը մշտապես կազմում է 14 °С։ Քարանձավն իր տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15 մետր լայնության։ Քարանձավում նաև հանդիպում են կտրուկ վայրէջքներ ու փոսեր։Մագելի քարանձավում ապրում են չղջիկների ութ տեսակ, որոնցից վեցը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։

Քարանձավում հայտնաբերվել է աղեղի մնացորդ, որը հիմա պահվում է Պատմության թանգարանում, և վկայում է այն մասին, որ քարանձավի այդ հատվածում եղել է ռազմական դիտակետ, որը, ըստ Մագելան Առաքելյանի պատմածի, կապվել է կամրջով, սակայն ժամանակի ընթացքում այդ կամուրջը վերացել է, բայց այդ փաստը հաստատող դիտակետը այլ մասերին միացնող 16 մետրանոց անդունդ կա:

Հարցին՝ գտե՞լ են այնտեղ մարդկանց ոսկորներ կամ ժայռապատկերներ, Սմբատ Դավթյանը նշել է, որ ոչ, սակայն, 100 տոկոսով բացառել դրանց գոյությունը նույնպես չի կարելի, քանի որ քարանձավներն իրենց մեջ բազմաթիվ անակնկալներ են պարունակում, իսկ նրանք միայն 1720 մետր երկարությամբ խոռոչներ ու միջացնքներ են ուսումնասիրել:

Առանց փորձառու ուղեկցորդի քարանձավ գնալը շատ վտանգավոր է, քանի որ ինչպես նշվեց կան բազմաթիվ չքարտեզագրված հատվածներ ու դժվարանցանելի անցուղիներ։

Օգտագործված աղբյուրներ 1, 2

Մոզրովի քարանձավ

Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին է գնվում Մոզրովի քարանձավը։ Կարստային այս քարանձավը Հայաստանի բնական հարստություններից է համարվում։ Մագելի քարանձավի նման այստեղ նույնպես շատ են ստալակտիտներն ու ստալագմիտները։

Մոզրովի քարանձավը բացվել է 1980 թվականին` Մոզրովի գյուղ տանող ճանապարհի շինարարության ժամանակ: Մինչ այդ այն եղել է կույր քարանձավ (այդպես են կոչվում այն խոռոչները, որոնք դեպի երկրի մակերևույթ ելք չունեն): Շինարարները խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը:

Քարանձավը համարվում է Հայաստանի երկարությամբ երրորդ մեծ քարանձավը։ Ունի մոտ մոտ 260 մ խորություն։ Ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ներսից քարանձավը բնական աշխարհագրական կազմավորումների մեծ բազմազանություն է։

Օգտագործված աղբյուրներ 1, 2

Կարող եք նաև ծանոթանալ հետևյալ նյութերին՝

Լուծումներ «Մոզրով»ի քարանձավի փրկության համար

Հինգ քարանձավ արդեն վարձակալ ունի

Քարանձավները բիզնեսի վերածելն անհեթեթ ու վտանգավոր է

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s