Վայոց ձորի մարզի ջրվեժները

on

Ջրահարսի վարսեր

«Ջրահարսի վարսեր» ջրվեժը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով  թափվում Արփա գետ։

Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:  Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Օգտագործված աղբյուրներ 1, 2,

Քարավազի և Հերհերի ջրվեժները

Քարավազի և Հերհերի ջրվեժները գտնվում են Հերհեր գյուղից վերև: Ջրվեժները երկուսն են: Նրանցից վերինը՝ Քարավազի ջրվեժը, ճեղքելով ժայռերը դուրս է գալիս առաջացնելով սահանքային ջրվեժ, այնուհետև Քարավազ գետը միանում է Հերհեր գետին և գահավիժում ցած առաջացնելով երկրորդ ջրվեժը: Երկրորդ ջրվեժը գտնվում է Հերհեր գետի վրա և կոչվում է Հերհերի ջրվեժ:Ջրվեժի տակ գոյացել է խորը ավազան, որտեղ կարելի է լողալ: Ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ամենագնաց մեքենաներով:

Օգտագործված աղբյուրներ 1, 2

Արտավանի ջրվեժ

Արտավանի ջրվեժը գտնվում է Վայոց ձորում, Արտավան գետի վրա, Արտավան գյուղից 4 կմ հարավ-արևելք։

Օգտագործված աղբյուր 1

Գետիկվանքի ջրվեժ

Վայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա, Վարդահովիտ գյուղից 5 կմ արևմուտք:

Օգտագործված աղբյուր 1

Գողթանիկի ջրվեժ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s