Ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր այս տարվա իսպաներենի դասաժամերին իրականացրած աշխատանքները։ Այս տարվա դասերը եղել են հագեցած նախագծերով և քերականական թեմաներով։ Այս ընթացքում անցել ենք 3 ժամանակաձևեր, դրանք են՝ անցյալ կատարյալը, անցյալ անկատարն ու վաղակատար ներկան, անորոշ բայեր, կրավորական սեռը և այլն։
Նախագծերից կատարել ենք՝
• Կյանքեր, կենսագրություններ
Այս նախագծի ընթացքում ծանոթացանք հայտնի մարդկանց կենսագրություններին, հարստացրեցինք բառապաշարը, կիրառեցինք և ամրապնդեցինք անցյալ ժամանակաձևերը, զարգացրեցինք թարգմանական հմտությունները։
• Ազգեր և սովորություններ
Մենք ամենքս ընտրել էինք որևէ երկիր և իսպաներենով ներկարայացրել էինք այդ երկրի հետաքրքիր ավանդույթներն ու սովորությունները պրեզենտացիաների տեսքով։ Նախագծի միջոցով ծանոթացանք տարբեր երկրների ավանդույթներին, կատարեցինք թարգմանական աշխատանք, նոր բառապաշար ձեռք բերեցինք և զարգացրեցինք գրավոր ու բանավոր խոսքը։
• Իսպանական ավանդույթներ
Այս նախագծի ընթացքում մենք կազմել ենք պրեզենտացիաներ, որի միջոցով ներկայացրել ենք Իսպանիայի տարօրինակ ու հետաքրքիր ավանդույթները, հարստացրել ենք մեր բառապաշարն ու ամրապնդել ենք անցած ժամանակաձևերը։
• Իսպանական խոհանոց
Իսպաներենի դասի շրջանակներում պատրաստել ենք իսպանական ուտեստ՝ տակո, որի միջոցով ծանոթացանք անտեղի խոհանոցին ու միասնական հավես նախագիծ արեցինք։
Ահա այսքանն էին այն նախագծերը, որոնք իրականացրել ենք այս տարի։