Ջրամբարներ

on

🌀 Շիրակի մարզի ջրամբարները

• Ախուրյանի ջրամբար

ՀՀ ամենամեծ ջրամբարը Ախուրյանն է, որը համանուն գետի միջին հոսանքի վրա կառուցված արհեստական լիճ է` Թուրքիայի սահմանագլխին: Ջրամաբարի մակերեսը կազմում է 41.8 կմ², որից 16.8 կմ²-ը գտնվում է ՀՀ տարածքում։ Ջրի ծավալը 525 մլն մ³ է : Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերից մոտ 33 հազ հեկտարը : Կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով`1963 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Ջրամբարի ջրօգտագործումը կատարվում է Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով ։ Դա նշանակում է , որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միակողմանիորեն։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։ Երկարություն — 20 կիլոմետր (սահմանի երկայնքով) ։ Օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար երկու սահմանների կողմերում։ Ջրի հայլու բացարձակ բարձրությունը 1600 մետր է։ Սնվում է Թուրքիայի և Հայաստանի տարածքի գետերից։

• Կապսի ջրամբար

Կապսի ջրամբարը անավարտ ջրամբար է Շիրակի մարզում` Ախուրյան գետի աջ ափին։ Գտնվում է Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։ Ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին։ Շինարարական աշխատանքները մինչև 1989 թվականի սկիզբը կատարվել է ըստ ժամանակացույցի։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել է և վերջնականապես կասեցվել 1993 թվականին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի։

Շինարարության նշված ժամանակահատվածում կառուցվել է ջրամբարի վերին անջրպետը, շինարարական թունելը, իրիգացիոն թունելը, պատվարի կիրճային մասի հատվածը, աջ և ձախ մասերի պատնեշների որոշ հատվածները, ինչպես նաև կատարվել են ցեմենտավորման որոշ աշխատանքներ։

ՀՀ կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է ջրամբարի վերականգմանը, մասնավորապես` պատվարի բարձրացմանը, որի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր պետք է մատակարարվի նախագծային 8 համայնքներում (Ախուրիկ, Երազգավորս, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր)։

• Կառնուտի ջրամբար

Կառնուտի ջրամբարը գտնվում է Կառնուտ գյուղի մոտ, Հովիտ գյուղից 1 կմ արևմուտք, Կառնուտի հեղեղատարի վրա` Գյումրի քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք։ Կառուցվել է 1968-1975 թվականներին։ Պատվարը հողային է, ունի 34,6 մ բարձրություն, 713 մ երկարություն։ Կառուցված է համասեռ հողային լիրքով, որն ունի 34,6 մ բարձրություն և 660 մ երկարություն։ Շահագործման է հանձնվել 1973 թվականին։ Կառուցվել է ոռոգում իրականացնելու նպատակներով` Խորհրդային Միության տարիներին` հիմնականում հանդես գալով որպես Շիրակի ՄՈՋ համակարգի լցնովի (առանց ներհոսող գետի) ջրամբար։ Սնվում է Ախուրյան գետից ստացված ջրերով։ Ջրամբարը սեփական ջրհավաքից, ինչպես նաև Ջաջուռ գետից ստանում է խիստ փոքր ծավալի ջուր։

Հիմնականում սնվում է Շիրակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից։ Ձմռանը սառցակալում է։ Այգաբացի ջրանցքի, Շիրակի ջրանցքի 15-րդ բաժանարարի և Արթիկի ջրհան կայանի միջոցով ոռոգվում է Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների մոտ 7000 հա հողատարածություն։

• Սառնաղբյուրի ջրամբար

Սառնաղբյուրի ջրամբարը արհեստական լիճ է, գտնվում է Սառնաղբյուր գյուղից 2 կմ արևմուտք՝ Ճլկան գետի վերին հոսանքում՝ մոտ 1000 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1972 թվականին։ Երկարությունը 3,5 կմ Է, լայնությունը՝ մինչև 160 մ։ Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։ Սնումը խառն Է, իսկ ձմռանը սառցակալում Է։

• Վարդաքարի ջրամբար

Վարդաքարի ջրամբար կամ Հոռոմի ջրամբար։ Ջրամբարը գտնվում է Շիրակի մարզի Կարկաչան գետի վրա՝ Վարդաքար գյուղի մոտ՝ 1600 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1968 թվականին, վերակառուցվել 1974 թվականին։ Ոռոգում է Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար գյուղերի հողատարածքները։

• Մանթաշի ջրամբար

Մանթաշի ջրամբար, Մանթաշ, ջրամբար Հայաստանի Շիրակի մարզում՝ Մանթաշ գետի վրա՝ Արագածի լանջին՝ 2550 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1967 թվականին, 1973 թվականին՝ վերակառուցվել։ Մակերեսը 0,79 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 25 մ, ջրատարողությունը՝ 8,2 միլիոն մ3, օգտակարը՝ 7,9 միլիոն մ3։ Սնումը խառն է, հոսքի կարգավորումը՝ սեզոնային։ Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե պաստառով, երկարությունը՝ 407 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Ջուրը բաց է թողնվում աշտարակային տիպի ոռոգող ջրթողի միջոցով։ Ջրերն օգտագործվում են Արթիկի ու մերձակա գյուղերի հողատարածքների ոռոգման նպատակներով։

Աղբյուրներ 1 2

🌀 Տավուշի մարզի ջրամբարները

• Հախումի ջրամբար

Հախումի ջրամբարը գտնվում է Տավուշի մարզում՝ Հախում գետի վրա՝ Պառավաքար գյուղի մոտ՝ 670 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1985 թ.-ին՝ գետի հոսքը կանոնավորելու և ոռոգման նպատակով։ Մակերեսը 0, 84 կմ2 է, միջին խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը’ 12 միլիոն մ³, օգտակարը՝ 11 միլիոն մ³։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարարությունը՝ 652 մ, առավելագույն բարձրությունը՝ 46 մ։ Ջրթողքը 4, 9 մ³/վ է։ Ջուրը բաց է թողնվում Հախումի ջրհան կայանի միջոցով։

• Բերքաբերի կամ Ջողազի ջրամբար

Բերքաբերի կամ Ջողազի ջրամբար, արհեստական լիճ է, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Ջողազ գետի միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2,14 կմ² է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ³, օգտակարը՝ 43 միլիոն մ³։ Պատվարը հողային է, երկարությունը՝ 1275 մ, բարձրությունը՝ 64 մ։ Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքները։ Ոռոգել է մոտ 10 000 հա հողատարածք (Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածը)։ Շահագործումը ժամանակավորապես դադարեցված է։

Աղբյուրներ 1, 2

🌀 Արագածոտնի մարզի ջրամբարները

• Ապարանի ջրամբար

Ապարանի ջրամբարը  Ապարանի  շրջանի կենտրոնական հատվածում է, ընկած է Քուչակ, Եղիպատրուշ, նախկին Աստվածընկալ գյուղերի միջև, Քասաղ  գետի վերին հոսանքում: Կառուցվել է 1962-1967 թթ-ին: Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալը` 91 միլիոն խորանարդ մետր, ջրի թողունակությունը` վայրկյանում 18 խորանարդ մետր: Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը` 50 մետր, երկարությունը` 200 մետր: Սնվում է Քասաղ գետի, Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից: Ձմռանը սառցակալում է: Օգտագործվում է ոռոգման համար: Ջուրը տրվում է Աշտարակի, Էջմիածնի շրջաններին: Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է: Այստեղ բուծվել է նաև Սևանա լճի իշխանը, սիգը և ծածանը: Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը: Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ: Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի  շրջակայքում: Ջրամաբարի տարածքում կան պատմական կառույցներ, որոնք հիմնականում հանվել և տեղափոխվել են, մնացել են միայն 4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին, և մերձակա հինավուրց գերեզմանները։

Աղբյուր 1

🌀 Կոտայքի մարզի ջրամբարները

• Մարմարիկի ջրամբար

Մարմարիկի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա: Այս ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ` օգտակար ծավալ: Ջրամբարը սկզբնապես կառուցվել էր 1974 թ. նոյեմբերին, սակայն երբեք չէր շահագործվել: Ջրամբարի պլանավորված ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խոր.մ բնահող սահեց դեպի ստորին բյեֆը։

Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում
ջրամբարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s