Ազատությունն Ազատում

on

Նախագծի հղումը

Փետրվարի 7-ն էր, երբ Պիծիրյոյի խմբով որոշեցինք ճամփորդություն կազմակերպել դեպի Արարատի մարզ։ Օրը նշանակեցինք ամսի 20-ը, ինչու՞ հենց այդ օրը, ասեմ. որովհետև այդ օրը Նելլիի ծնունդն էր և մենք ցանկանում էինք ունենալ թե՛ հավես ծնունդ, թե՛ հավես ճանապարհորդություն։ ԵՒ այսպիսով՝ ամսի 20-ին, ժամը 10-ին ճանապարհ ընկանք, մեզ հետ էին նաև ընկեր Տիգրանն ու ընկեր Էլյան, ովքեր շատ հարցերում մեզ օգնեցին ու մեր օրն իրոք լցրեցինք դրականով։ Առաջին վայրը, որ այցելեցինք, դա Գետազատի փոքրիկ թանգարանն էր, որը ստեղծվել էր Դվինի գտածոների հիման վրա։ Դրանից անմիջապես հետո, գնացինք Դվինի բլուրը կամ այլ կերպ՝ Դվինի բուրգը տեսնելու, միաժամանակ նաև գնացինք Տիկնունի ամրոց, քանի որ գտնվում են դեմ դիմաց, հենց այնտեղ էլ սնվեցինք ու փայտեր հավաքելով վերադարձանք երթուղայինի մոտ։ Հա մոռացա նշել, որ փայտերը հավաքում էինք Ազատի ջրամբարում խարույկ անելու համար։ Մոտավորապես 15 րոպե հետո հասանք Ազատի ջրամբար, որտեղ խարույկ վառեցինք (ես կասեի խառուկը վառեց ընկեր Տիգրանը), նրբերշիկ խորովեցինք, յարխուշտա պարեցինք, «մի կուշտ» զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ ու մոտավոր 3 ժամ և ավել ժամանակ անցկացնելուց հետո վերադարձանք արդեն Երևան։ Այս օրը շատ դրական լիցքերով և հաճելի հիշողություններով ավարտվեց…

Ֆոտոշարք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s