Թեմա 6. Հարցերի պատասխաններ

on

Թեմա 6: Զբոսաշրջության մրցունակությունը և զարգացման ուղղությունները ՀՀ-ում

Դասագիրքը՝ հղումով:

• Նշել մրցակցության էությունն ու մրցունակության բաղադրիչները զբոսաշրջության ոլորտում։

Մրցունակ տնտեսության ձևավորման գործում էական դերակատարում ունի զբոսաշրջությունը: Զբոսաշրջության ոլորտն իր
յուրահատկությամբ ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված ազդեցություն ունի տնտեսության մյուս բոլոր ճյուղերի
վրա: Քանի որ զբոսաշրջային արդյունաբերությունն ամբողջությամբ ընդգրկված է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում և ներառում է (աշխատողների առումով) մարդկային ռեսուրսի սոցիալապես խոցելի այնպիսի խավեր, ինչպիսիք են երիտասարդներն ու կանայք, ապա վստահորեն կարելի է եզրահանգել, որ զբոսաշրջության զարգացման խելամիտ և արդյունավետ պլանավորումն ու կառավարումը զգալի դեր ու նշանակություն կունենան երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման և այնպիսի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը, բնակչության եկամուտների ավելացումը, աշխատատեղերի ու եկամուտների արդար վերաբաշխումը, համայնքների համաչափ զարգացումը, աղքատության հաղթահարումը և այլն:
Զբոսաշրջությունն այսօր տնտեսական համալիր ոլորտ է, որն աշխարհի բազմաթիվ երկրներում վերածվել է արագ զարգացող ճյուղի: Զբոսաշրջության ժամանակակից արդյունաբերությունը
համաշխարհային տնտեսության խոշորագույն, բարձրարդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, որը կապիտալ ներդրումների արդյունավետությամբ զիջում է միայն նավթագազարդյունաբերությանը և ավտոմեքենաշինությանը։

• Որո՞նք են մրցունակության մակարդակները։

Մրցունակությունը բարդ տնտեսագիտական կատեգորիա է,
որը կարող է դիտարկվել մի քանի մակարդակներում: Մրցունակությունը տնտեսական մրցակցության սուբյեկտի հատկանիշների, առավելությունների ամբողջությունն է: Միկրոմրցունակությունը կապված է առանձին ֆիրմաների կողմից թողարկվող կոնկրետ ապրանքների կամ մատուցվող ծառայությունների գնի և որակի
հետ: Մեզոմրցունակությունը առանձին ճյուղերի գործունեության արդյունավետությունն է, որը գնահատվում է ոչ միայն ազգային,
այլև այն չափանիշների հիման վրա, որոնք հատուկ են տվյալ ճյուղին, ընդունված են տվյալ երկրում և ողջ աշխարհում: Ժամանակակից տեսության մեջ գոյություն ունի մրցունակության մակարդակի տարանջատման երկու մոտեցում՝ տարածաշրջանային
և ճյուղային: Տարածաշրջանային տեսանկյունից առանձնացվում
են՝ երկրի մրցունակություն (մակրոմակարդակ), տարածաշրջանի
մրցունակություն (մեզոմակարդակ): Ճյուղային տարանջատման տեսանկյունից առաձնացվում են՝ ազգային մրցունակություն (մակրոմակարդակ), ճյուղի մրցունակություն (մեզոմակարդակ), ապրանքի (ծառայության) մրցունակություն (միկրոմակարդակ):
Մրցունակությունը հարաբերական մեծություն է, որտեղ համեմատության hիմք են հանդիսանում մրցակիցների համապատասխան ցուցանիշները: Մրցունակության հիմքը ապրանքներն և ծառայություններն են, որոնք կարող են մրցակցել միջազգային շուկաներում:
Առավել հետազոտված է ապրանքների (ծառայությունների) մրցունակությունը: Աշխատանքների մեծ մասում այս հասկացությունը, առաջին հերթին, կապվում է ապրանքի (ծառայության) որակի հետ: Առանձնացվում են մրցունակության հետևյալ բաղադրիչները.
Արտադրանքի (ծառայության) որակի և մրցունակության հատկանիշների առանձնահատկություն, որ որոշվում է նմանատիպ այլ ապրանքների (ծառայությունների) հատկանիշների և սպառողների պահանջների համեմատության արդյունքում: Արտադրանքի (ծառայության) որակի և մրցունակության հատկանիշների տարբերություն, որն արտացոլվում է մրցունակության որոշման դեպքում, երբ պետք է հաշվի առնվեն միայն այն գործոնները, որոնք սպառողների համար հետաքրքրություն են առաջացնում և բավարարում են նրանց որոշակի ցանկությունը:

• Որո՞նք են մրցակցային առավելությունները պայմանավորող գործոնները: Թվե՛լ մրցակցության վրա ազդող գործոնները։

Ըստ ֆրանսիացի տնտեսագետներ Ա. Օլիվյեի, Ա. Դայանի և Ռ.
Ուրսյեի՝ մրցունակության մակարդակը կարելի է բնութագրել հետևյալ ութ գործոններով.
1. ծառայության հայեցակարգ, որի վրա հիմնված է կազմակերպության գործունեությունը,
2. որակ, որ արտահայտված է շուկայում առաջատար դիրք ունեցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակով և հիմնված է հարցումների և
հետազոտությունների արդյունքների վրա,
3. ծառայությունների գին` հնարավոր հավելավճարով,
4. ֆինանսներ` ինչպես սեփական, այնպես էլ փոխառու,
5. առևտուր` առևտրի մեթոդների և իրացման ուղիների համակարգ,
6. արտաքին գործունեություն կամ հասարակության հետ կապեր (PR), որ հնարավորություն է տալիս դրական փոխհարաբերություններ հաստատելու տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների, հասարակության հետ,
7. նախաիրացումային սպասարկում, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն կանխատեսելու սպառողների ապագա պահանջմունքները, այլև համոզելու վերջիններիս, որ կարող են բավարարվել նրանց պահանջմունքները նաև ապագայում,
8. հետիրացումային սպասարկում, որը հնարավորություն է տալիս գրավելու մշտական հաճախորդների (ծառայությունների ոլորտում սա առավել բարդ և կարևոր գործընթացներից է):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s