Մրցունակությունը բնութագրող ցուցանիշները և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը

on

Մրցունակության էությունն ու մակարդակները

Մրցունակությունը բարդ ու բազմաբնույթ կատեգորիա է, շուկայական համակարգի օրգանական և անբաժանելի բաղադրիչն ու զարգացման գլխավոր ուժը: Մրցունակությունը սահմանվում է որպես կազմակերպության, ճյուղի կամ ազգային տնտեսության կարողություն՝ ապահովելու կայուն առաջընթաց, եկամուտների ու աշխատավարձի բարձր մակարդակ և բնակչության բարձր կենսամակարդակ՝ մնալով բաց միջազգային մրցակցության համար:
Մրցունակությունը ապրանքի/ծառայության հատկությունն է, որը բնութագրվում է շուկայում ներկայացված այլ նմանատիպ ապրանքների համեմատությամբ կոնկրետ պահանջարկի իրական կամ հնարավոր բավարարման աստիճանով: Մրցունակությունը շուկայում նմանատիպ ապրանքների մրցակցությանը դիմանալու բնութագրիչն է:
Մրցունակության սահմանումը հստակեցնելու համար անհրաժեշտ է հետազոտել հետևյալ հարցերը.
• Տնտեսական համակարգի ո՞ր բաղադրիչներն են հակված մրցունակության:
• Որո՞նք են մրցունակությունը որպես տնտեսական կատեգորիա ներկայացնող հատկանիշները:
• Ի՞նչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել տնտեսական օբյեկտների մրցունակության վերլուծության գործընթացում:
• Ի՞նչ մեթոդներ է նպատակահարմար օգտագործել տնտեսական օբյեկտների մրցունակության գնահատման ժամանակ:
Մրցունակությունը բարդ տնտեսագիտական կատեգորիա է,
որը կարող է դիտարկվել մի քանի մակարդակներում: Մրցունակությունը տնտեսական մրցակցության սուբյեկտի հատկանիշների, առավելությունների ամբողջությունն է: Միկրոմրցունակությունը կապված է առանձին ֆիրմաների կողմից թողարկվող կոնկրետ ապրանքների կամ մատուցվող ծառայությունների գնի և որակի
հետ: Մեզոմրցունակությունը առանձին ճյուղերի գործունեության արդյունավետությունն է, որը գնահատվում է ոչ միայն ազգային,
այլև այն չափանիշների հիման վրա, որոնք հատուկ են տվյալ ճյուղին, ընդունված են տվյալ երկրում և ողջ աշխարհում: Ժամանակակից տեսության մեջ գոյություն ունի մրցունակության մակարդակի տարանջատման երկու մոտեցում՝ տարածաշրջանային
և ճյուղային: Տարածաշրջանային տեսանկյունից առանձնացվում
են՝ երկրի մրցունակություն (մակրոմակարդակ), տարածաշրջանի
մրցունակություն (մեզոմակարդակ): Ճյուղային տարանջատման տեսանկյունից առաձնացվում են՝ ազգային մրցունակություն (մակրոմակարդակ), ճյուղի մրցունակություն (մեզոմակարդակ), ապրանքի (ծառայության) մրցունակություն (միկրոմակարդակ):
Մրցունակությունը հարաբերական մեծություն է, որտեղ համեմատության hիմք են հանդիսանում մրցակիցների համապատասխան ցուցանիշները: Մրցունակության հիմքը ապրանքներն և ծառայություններն են, որոնք կարող են մրցակցել միջազգային շուկաներում:
Առավել հետազոտված է ապրանքների (ծառայությունների) մրցունակությունը: Աշխատանքների մեծ մասում այս հասկացությունը, առաջին հերթին, կապվում է ապրանքի (ծառայության) որակի հետ: Առանձնացվում են մրցունակության հետևյալ բաղադրիչները.
Արտադրանքի (ծառայության) որակի և մրցունակության հատկանիշների առանձնահատկություն, որ որոշվում է նմանատիպ այլ ապրանքների (ծառայությունների) հատկանիշների և սպառողների պահանջների համեմատության արդյունքում: Արտադրանքի (ծառայության) որակի և մրցունակության հատկանիշների տարբերություն, որն արտացոլվում է մրցունակության որոշման դեպքում, երբ պետք է հաշվի առնվեն միայն այն գործոնները, որոնք սպառողների համար հետաքրքրություն են առաջացնում և բավարարում են նրանց որոշակի ցանկությունը:

Ըստ ֆրանսիացի տնտեսագետներ Ա. Օլիվյեի, Ա. Դայանի և Ռ.
Ուրսյեի՝ մրցունակության մակարդակը կարելի է բնութագրել հետևյալ ութ գործոններով.
1. ծառայության հայեցակարգ, որի վրա հիմնված է կազմակերպության գործունեությունը,
2. որակ, որ արտահայտված է շուկայում առաջատար դիրք ունեցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակով և հիմնված է հարցումների և
հետազոտությունների արդյունքների վրա,
3. ծառայությունների գին` հնարավոր հավելավճարով,
4. ֆինանսներ` ինչպես սեփական, այնպես էլ փոխառու,
5. առևտուր` առևտրի մեթոդների և իրացման ուղիների համակարգ,
6. արտաքին գործունեություն կամ հասարակության հետ կապեր (PR), որ հնարավորություն է տալիս դրական փոխհարաբերություններ հաստատելու տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների, հասարակության հետ,
7. նախաիրացումային սպասարկում, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն կանխատեսելու սպառողների ապագա պահանջմունքները, այլև համոզելու վերջիններիս, որ կարող են բավարարվել նրանց պահանջմունքները նաև ապագայում,
8. հետիրացումային սպասարկում, որը հնարավորություն է տալիս գրավելու մշտական հաճախորդների (ծառայությունների ոլորտում սա առավել բարդ և կարևոր գործընթացներից է):

Մրցունակության հնարավորությունների գնահատումը նշված գործոններով թույլ է տալիս կառուցել ենթադրական «մրցունակության բազմանկյուն».

Բազմանկյան յուրաքանչյուր առանցք ցույց է տալիս առանձին գործոնի արժեքը: Արդյունքում, ըստ հեղինակների, որքան մեծ է բազմանկյան մակերեսը, այնքան բարձր է գնահատվող օբյեկտի մրցունակությունը: Բազմանկյան մակերեսը չափելու համար շատ հաճախ օգտագործվում է բալային գնահատման մեթոդը: Բազմանկյան մեթոդով միաժամանակ կարող է համեմատության մեջ դրվել մի քանի մրցակիցների մրցունակության աստիճանը:
Ռուս հեղինակներ Ե.Լ. Սմոլյանովան և Վ.Բ. Մալիցկայան առաջարկում են մրցունակության գործոնների դասակարգումը՝ մրցունակության տարբեր մակարդակներում դրանց վրա հնարավոր վերահսկիչ ազդեցության աստիճանի տեսանկյունից: Գործոնները բաժանվում են երեք խմբի.

Ա.Ա. Թոմփսոնն ու Ա.Ջ. Սթրիկլենդը առավել ընդգծում են մրցունակության հետևյալ գործոնները.
• տեխնոլոգիական (գիտահետազոտական փորձ, ունակությունը բարելավելու ծառայությունների ստեղծման գործընթաց),
• արտադրական (ծառայությունների արտադրման ցածր ծախսեր և ծառայությունների բարձր որակ),
• ծառայությունների մատուցում (սպասարկման արագություն),

• մարքեթինգային (անձնակազմի բարձր որակավորում, ծառայությունների բազմատեսակացում),
• որակական (որակի կառավարման նոու-հաու, ծառայությունների նոր տեսակների ստեղծում),
• կազմակերպական հնարավորություններ (շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու ունակություն),
• այլ գործոններ (հեղինակություն, արտոնագրային պաշտպանություն և այլն):
Ճապոնացի մասնագետներն առանձնացնում են ծառայություն-
ների մրցունակության հինգ գործոններ.

Գրքի հղումը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s