Այս հունվարը շատ հագեցած էր, քանի որ քննական շրջան էր ու լարված էինք բոլորս, բայց նախագծերն ու ԴիջիԹեքի տարատեսակ դասընթացները օգնում էին լարվածությունը ցրել։ Այս ընթացքում ես ու Նելլին հնարավորություն ունեցանք վարել Canva ծրագրի դասըթնացներ Արևելյան դպրոց-պարտեզում։ Մեր փորձով ու գիտելիքներով կիսվեցինք ուսանողների հետ, հետո անհատական լոգոներ պատրաստեցինք և ամփոփեցինք սովորածը։ Մասնակցել եմ նաև մարզական ստուգատեսին՝ այցելել եմ Սևաբերդ, որտեղ անցկացրել եմ անմոռանալի ժամանակ ու ստեղծել եմ նոր հիշողություններ։ Ընթացքում կազմել ենք նախագծեր, սովորել ենք ազգային տարբեր պարեր և այսպիսով ունեցել ենք հագեցած հունվար։
Լուսանկարներ Canva ծրագրի դսսըթնացից՝
Լուսանկարներ ճամփորդությունից՝