Մենք Սևաբերդում

on

2022 թիվը սկսեցի ճամփորդությամբ, որը անցավ ուղղակի հրաշալի։ Ասում են․ «ինչպես տարիդ սկսես, այդպես էլ կանցկացնես», այս ճամփորդությունից հետո կարող եմ վստահաբար ասել, որ իմ տարին շատ լավ է սկսվել ու միանշանակ այդպես էլ շարունակվելու է։ Այսօր Մարզական ստուգատեսի շրջանակներում մենք այցելեցինք Սևաբերդ, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Կարճ տեղեկություն Սևաբերդի մասին․ Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝  Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Իսկ ավելի ուշ ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ 

Մոտ մեկ ժամ ճանապարհից հետո, տեղ հասանք ու անհամբերությամբ լցված իջանք մեքենայից։ Մեզ հետ վերցրել էինք՝ դահուկներ, սահնակներ, որոնցով պետք է սահեինք (հիմա հասկացաք չէ՞ մեր անհամբերության ու ոգևերության պատճառները)։ Ցավո՜ք, չկարողացանք սահել այդ ամենով, քանի որ ձյունը չափից շատ էր, որը խոչընդոտում էր։ Սակայն դա մեզ չխանգարեց, որպեսզի մեր օրը լիարժեք ու հավես անցկացնենք, քանի որ մենք գտանք այլ զվարճանքներ՝ ձնագնդի խաղացինք, գլորվեցինք ձնապատ բլուրներից, պատկերացրեցինք, որ մեր հետևից զոմբիներ են գալիս ու գլորվելով փախանք (այո, զարմանալ պետք չէ)։ Այսպիսով օրս շատ հագեցած ու լիարժեք անցավ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s