Ակտիվ/էքստրիմ տուրիզմ

on

Վերջին ժամանակներում ակտիվ զարգանում է արկածային տուրիզմը։ Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։ Չնայած տարեց տարի տուրիզմի այս տեսակը դառնում է ավելի հայտնի, զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այնպիսի տուրիզմի տեսակներ ինչպիսիք են, էքսկուրսային, ճանաչողական, ծովափնյա և այլն։ Իսկ դրա պատճառն այն է, որ շատերը դեռ չգիտեն, թե ինչ է իր մեջ նեռարում էքստրեմալ տուրիզմը, որտեղ կարելի է մեկնել և ինչքան դա կարժենա։ Այժմ Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան բոլոր նախադրյալները այստեղ այն զարգացնելու համար։ Վերջերս ամերիկյան National Geographic կազմակերպությունը կատարել է վիճակագրություն տուրիզմի վերաբերյալ և պարզ է դարձել, որ էքստրեմալ տուրիզմի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը: Հայաստանն էլ աստիճանաբար նորովի է ներկայանում աշխարհին էքստրիմի իր տեսակներով և առաջարկում արկածի աննախադեպ հնարավորություններ: Շուտով ոչ միայն ամենաերկար ճոպանուղին, այլև ամենաերկար ZIPLINE-ը կդառնա Հայաստան այցելելու գրավականներից մեկը: Հայաստանում հատկապես կարելի է զարգացնել ալպինիզմը։

Էքստրեմալ տուրիզմն էլ իր հերթին բաժանվում է որոշ տեսակների.

  1. էքստրեմալ տուրիզմի ջրային տեսակներ
  2. էքստրեմալ տուրիզմի ցամաքային տեսակներ
  3. էքստրեմալ տուրիզմի լեռնային տեսակներ
  4. էքստրեմալ տուրիզմի օդային տեսակներ
  5. էքստրեմալ տուրիզմի էկզոտիկ տեասկներ

սրանք էլ իրենց հերթին են բաժանվում տեսակների։

Մի քանի զբոսարջային կազմակերպություններ, որոնք զբաղվում են էքստիմ տուրիզմով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s