Վայոց ձորի լքված գյուղերը

on

Հին Սոյլան

Նախկինում այստեղ Հին Սոյլանի կողքին շինվել էր Նոր Սոյլանը՝ բաղկացած մի քանի տուն բնակիչներից։ Այժմ այդ ամբողջ տարածության վրա, խճուղու երկու եզրերին, շինվել է քաղաքատիպ տներով բանվորական ավան։ Ավանի արևելյան ծայրին մնում են Հին Սոյլանի ավերակ եկեղեցին իր գավթով, նույնպես ավերակ, իսկ դրանց դիմաց, խճուղու եզրերին, կանգնած է սև, մարմարանման քարից մի կոթող, վրան քանդակված խաչ․ իսկ տակին, գծերի մեջ՝ արձանագրություն, 14 տող․

Ծանոթ․ Հիմնական մասը գրված է խաչքարի հյուսիսային կողի ստորին մասում (11 տող)․ վերջին երեք տողը, գրչի հիշատակագրությունը՝ արևմտյան երեսին, խաչի տակ։

Հրատ․ Քաջբերունի, Փորձ, 1877/78, N 4, 352։ Ալիշյան, 129։ Լուսանկար 19։

Էրթիչ

Ստ․ Օրբելյանի ցուցակի մեջ հիշատակված է Էրդեչ ձևով և 10 չափ հարկով, այժմ անբնակ է։ Գտնվում է Արևնի (Արփա) գյուղից հյուսիս-արևելք՝ գետի ձախ ափին։ Գյուղատեղի մոտ կա երեք կողմերից անմատչելի մի քարաբլուր, որի վրա մնում են ամրոցի ավերակները։ Սրանց ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր, որոնք պատկանում են Xlll դարին։ Գյոիղատեղի մոտ կա նաև գերեզմանաատուն, ոիր ընկած են երկոի խարքարեր։

Գյոյաբաս

Սալքար, անմշակ․ գյուղատեղի կենտրոնում, կանգնած ավերների մեջ, գետակի աջ ափին․ վրան խաչ և արձանագրություն․ 11 տող․

Ծանոթ․ Արձանագրությունը չի շարունակվել, թեև ազատ տեղ կա։

Խաչքար, մեծ գեղաքանդակ, կոտրված է երկու մասի, օգտագործվել է որպես ցանկապատի քար՝ գյուղից վեր, դեպի Հերհեր տանող ճանապարհի եզրին․ 5 տող․

Մարաթուզ

Խաչքարի վրա, որն ագուցված է կիսավեր եկեղեցու (սագաշեն) պատի մեջ։

թվ․ ։ՁՀԳ։ (1304)

Հովսեփյան, Խաղբակյանք, Ա, 46:

Խաչքարի վրա, որն ագուցված է նույն եկեղեցու պատի մեջ։

թվ․ ։ՁՀԳ։ (1324)

Հովսեփյան, Խաղբակյանք, Ա, 46:

Տապանաքարի վրա, որը գտնվում է դեպի հյուսիս, բլուրի վրա․

Այս է տապան Նազարէթին

Հրատ․ Քաջբերունի, Արարատ, 1891, թիվ Գ, Ալիշյան 107:

Հովսեփյան, Խաղբակյանք, Ա, 47:

Հոստուն

Գտնվում է Եղեգիս գետի աջակողմյան ափին, պատմական Եղեգիս գյուղաքաղաքի ավերակներից հարավարևելք: Միջնադարյան այս բնակավայրը լքվել է 1950-ական թթ.:

Գյուղի կենտրոնում գտնվում է XVII-XVIII դդ.կառուցված կիսախարխուլ եկեղեցի, որին արևմուտքից կից է գավիթը: Եկեղեցու պատերի մեջ զետեղված են XIII դ. խաչքարեր: Գյուղի մերձակայքում են Ոստանիք (Ոստին, Ոստիք) հին գյուղի` բերդ-բնակավայրի, ավերակները: Պահպանվել են կիսավեր եկեղեցիներ, XIII-XV դդ. խաչքարեր: 2005-2006 թթ. հնագետների կողմից իրականացվել են տարածքի մասնակի պեղումներ (պեղումների ղեկավար` Աշոտ Փիլիպոսյան): Պեղվել են 9-11-րդ, 13-14-րդ, 16-17-րդ, 19-րդ դարերի հնագիտական շերտեր: Հայտնաբերված գտածոների մեջ կան մեծ քանակությամբ խեցեղեն (9-11-րդ բնորոշ դաջազարդ կարասի բեկորներ, 14-16-րդ դարերի ջնարակված, կարմիր փայլեցված անոթներ), ապակի (ապակե ապարանջաններ), 14-16 րդ դարերի դրամներ:

Խաչքար, մեծ և գեղաքանդակ․ օգտագործված է որպես բարավոր եկեղեցու հարավ-արևելյան մուտքի համար․ թևերի շուրջը միայն թվականը․

թվ․ ։ԶԻԲ։ (1273)

Խաչքար, փոքր, սպիտակավուն քարից, դրված է կողքանց՝ հարավ-արևելեյան խորանի պատի մեջ․ ճակատին և տակին երկու տող․

Խաչքար, փոքր, սպիտակավուն քարից, դրված է հարավ-արևելեյան խորանի պատի մեջ․ ճակատին և տակին երկու տող․

Գյաբուտ

Հավանաբար Ստ․ Օրբելյանի ցուցակի Կապույտ գյուղն է, որը եղել է բավականին մեծ, 12 չափ հարկով։ Այժմ մի փոքրիկ գյուղ է բնակեցված ադրբեջանցիներով։ Սակայն այս նոր գյուղը գտնվում է հնից մոտ մի կիլոմետր արևմուտք։ Հին գյուղատեղը տարածված է բարձր լեռներով շրջապատված մի գոգավոր հարթության վրա, որի կենտրոնի թմբի վրա մնում են եկեղեցու հիմնապատերը և շրջապատում մի քանի արձանագրություններ ունեցող խաչքարեր։

Հնում այստեղ եղել է նաև քառակող, սյունանման կոթող, երեք մետրից ավելի բարձրությամբ՝ ծածկված արձանագրությամբ (համարվել է անվերծանելի),բայց գանձախույզները տապալել են այն․ այժմ չնչին բեկորներ են միայն մնացել, այն էլ առանց արձանագրության մնացորդների։

Խաչքարի ստորին մաս, գեղաքանդակ, ընկած է եկեղեցու հարավում, տակին 5 տող․

Ծանոթ․ Գծագրի վրա եղած բաց տեղերը բնական վնասվացքի հետևանքով գրիչը չի օգտագործել։

Դամրչըլար

Սալաքարի վրա, խաչերի տակին․

թվ․ ։ՋԽԲ։ (1493)

Սալաքարի վրա, որը գտնվում է նաղորդի մոտ․ խաչերի տակին․

Սբ խաչս բարեխաւս Աղաջանին․

Գյումուշխանե

Խաչքարի վրա, որը կանգնած է արևելյան կողմի բլրի վրայի գերեզմանատան մեջ․

Ես Գրիգորէս կանգնեցի զխաչս յիշատակ հաւր իմ Աղբայրանոյդ և մաւր իմ Գոհարին և աղբաւր իմ Բէկին․ ի թվ․ ։ՉԾԸ։ (1309) ով կարդաք յաղաւթս յիշեցեք․

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s