Հարցեր.
• Ի՞նչ է պահանջարկը։
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակությունն է, որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով և տվյալ պահին։
• Ներկայացնել պահանջարկի օրենքը։
Ըստ օրենքի` որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ցածր է պահանջարկը։
• Ի՞նչ է առաջարկը։
Առաջարկ է կոչվում ապրանքների և ծառայությունների այն քանակը, որը պատրաստ են վաճառել արտադրողները որոշակի գնով, որոշակի ծավալով, որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
• Ներկայացնել առաջարկի օրենքը։
Ըստ օրենքի` որքան բարձր է գինը, այնքան մեծ է արտադրության ծավալը։