Հայաստանի երթևեկության կանոնների համաձայն հեծանիվը տրանսպորտային միջոց է։
Չնայած դրան, հեծանիվը Հայաստանում ամենաքիչ գործածվող փոխադրամիջոցներից է (մինչև վերջերս հեծանիվ կարելի էր տեսնել առավելապես գյուղական շրջաններում)։ 2000֊ական թվականներին ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ և երիտասարդական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ, հատկապես մայրաքաղաք Երևանում, զգալիորեն ակտիվացել է հեծանվի՝ որպես երթևեկության միջոց գործածումը։ Այս միջոցառումների շնորհիվ հաճախակի են դարձել նաև հեծանվաարշավները, հեծանվորդային ակցիաները և մրցավազքերը։
2013 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց լեռնային՝ քրոս-քաունթրի մրցում։