Атлант расправил плечи/Ատլանտը սփռել է ուսերը

on

Ֆիլմը նկարահանվել է գրող՝ Այն Ռենդի ստեղծագործության հիման վրա, որը լույս է տեսել 1959 թվին։ Այն հիմնված է առեղծվածային ինժեներ Ջոն Գոլտի ղեկավարությամբ տաղանդավոր և ակտիվ մարդկանց իդեալական հասարակության ստեղծման պատմության վրա։ Նրանք ստիպված էին լքել երկիրը, քանի որ պետությունն ու հասարակությունը սոցիալիստական էին, ինչն էլ խոչընդոտում են նրանց առաջընթացին և զարգացմանը։ Իսկ դրա արդյունքում ԱՄՆ-ի տնտեսական համակարգը փլուզվում է ու ամեն ինչ գնում է դեպի քայքայման։ Վեպի գեղարվեստական արժեքը երկրորդական է: Ատլանտի ինտրիգներն ու հերոսները զվարճանքի համար չեն։ Նրանք կատարում են կարևոր գործառույթներ՝ լուսաբանելով հեղինակի գաղափարները։
Այն Ռենդի վեպում հասարակությունը հիմնված է ակտիվ և նախաձեռնող մարդկանց՝ գյուտարարների, գիտնականների, արդյունաբերողների, ստեղծագործ մարդկանց և առաջնորդների/լիդերների վրա: Նման մարդիկ շատ քիչ են, բայց հենց նրանք են ստեղծում ապրանքների, գաղափարների, գյուտերի և այլ ապրանքների մեծ մասը: Մնացած բոլորը ապրում են այդ մարդկանց հաշվին։ Հեղինակը այս ստեղծագործ մարդկանց համեմատում է հին հունական դիցաբանության Ատլանտյան տիտանի հետ, որն իր ուսերին է պահում երկնակամարը: Ֆիլմում ակնհայտ երևում է թե ինչպես կփլուզվի ամեն ինչ, երբ Ատլանտը սփռի իր ուսերը։
Ի՞սկ ով է Ջոն Գոլտը։ Նա գլխավոր հերոսներից էր, ով մարմնավորում էր Ալտանտի կերպարը։ Նա տաղանդավոր ինժեներ էր ու գյուտարար, ով ուտոպիստական քաղաքի հիմնադիրն է։ Նա ստեղծում է իր գաղափարախոսությունը, որը կոչ է անում անձնական շահերը վեր դասել հանրային շահերից և չկիսել իր աշխատանքի արդյունքները։ Որպես ակտիվ հերոս նա սկսում է գործել 3-րդ մասում, բայց առաջին մասից սկսած նրա գործունեությունը երևում է։
Այն Ռանդը պնդում էր, որ իրականությունն օբյեկտիվ է և անփոփոխ: Մենք կարող ենք օգտագործել մեր միտքն իրականությունն ուսումնասիրելու և գիտելիքը ի շահ մեզ օգտագործելու համար: Յուրաքանչյուր մարդու խնդիրն է ձգտել առավելագույնի հասցնել իր ինտելեկտն ու կարողությունները, դրանից օգուտ քաղել և կառուցել սեփական երջանկությունը: Ձգտել սեփական բարօրությանը, որը չի հակասում այլ մարդկանց շահերին, կոչվում է «գիտակցված էգոիզմ»: Դրա էությունը լավ երևում է վեպի արտահայտությունից մեկում. «Ես երբեք չեմ ապրի հանուն ուրիշի և երբեք չեմ խնդրի ու չեմ ստիպի մեկ ուրիշին ապրել ինձ համար»: Կարծում եմ, որ ֆիլմը մեծ ազդեցություն ունի մարդկանց մեծամասնության վրա, քանի որ միտքը ավելի խորն է, քան առաջին հայացքից երևում է։

Նախագծի հղումը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s