Աշնանային շունչն Ուրցաձորում

on

Ճամփորդություն դեպի Արարատի մարզ՝ Ուրցաձոր

Օր 1

Այսօր ամսի 28ն է և ես ուղևորվում եմ եռօրյա ճամփորդության դեպի Ուրցաձոր։ Գնում ենք քոլեջի ու ավագ դպրոցի խմբերով, ինչը էլ ավելի է հետաքրքրացնում ճամփորդությունը, քանի որ կունենանք նոր ծանոթություններ։ Ճամբարն  իրականացվում է  «Սեբաստացիներ» կրթական  և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամների աջակցությամբ և համատեղ գործընկերությամբ։ Ճամբարի ընթացքում  ունենալու ենք՝
• բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկում
• թռչնադիտում՝ տեսնել թռչնին, հետևել, գրանցել
• աշխատարաններ հետևյալ թեմաներով
անտառային հրդեհների կանխարգելում
• էկոտուրիզմը Հայաստանում
• ուսուցողական շրջայց վայրի կենդանիների փրկարար կենտրոնում
• ուսուցողական այց վայրի ծառատեսակների ջերմատուն
• անիմացիայի աշխատարան
• ազգային երգ ու պար։ Պատումս կներկայացնեմ օրերով, այսինքն թե որ օրն ինչ ենք անում ու ինչ տպավորություններ ունեմ։ Սկսեցինք։ Ճանապարհին ունենալու ենք կանգառներ, որոնցից առաջինը 7-րդ դարում կառուցված Խոր Վիրապն էր, Տրդատ III-րդի օրոք։ Տեղանքին ծանոթացանք, իջանք փոսը, որտեղ 14 տարի շարունակ պահել էին Գրիգոր Լուսավորչին, հետո շարժվեցինք առաջ։ Այս ամենից հետո գնացինք Հրեշտակների ձոր,  որն իր յուրօրինակությամբ և ժայռերի գեղեցկությամբ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Երկրորդ անգամ եմ այցելում այս ձորն ու միևնույնն է տպավորություններս շատ են, քանի որ իր տեսակով յուրահատուկ է։ Այդ ամենից հետո ճանապարհ բռնեցինք դեպի տնակներ, որտեղ էլ պետք է անցկացնեինք մեր եռօրյա ճամփորդությունը։ Տեղ հասնելուն պես ուղղակի հիացմունքից քարացել էի, քանզի տեսարանը, բնությունն ու միջավայրը շատ գեղեցիկ էին, իսկական աշնանային տրամադրություն է։ Այսօրվա համար ունենք հստակ նախատեսված օրակարգ, ըստ որի էլ պետք է շարժվենք։
Ժամը 3-ին ավարտեցինք սնվելն ու տեղի ջերմոց, որտեղ աճացնում էին տարբեր վայրի ծառատեսակներ։ Դրա շնորհիվ բնության մեջ ավելանում էին ծառատեսակները, ինչն էլ նպաստում է կենդանիների ու թռչունների սնվելուն։ Ջերմոցի պայմաններին ու մանրամասներին ծանոթանալուց հետո գնացինք արջուկների մոտ։ Այստեղ կա 19 փրկված արջ, որոնց բերել են տարբեր ռեստորաններից կամ արջերին ապօրինի տիրացած մարդկանցից/կազմակերպություններից, 
տնակ հավաքի, որի ընթացքում խոսեցինք ու քննարկեցինք  «Հայաստանի ֆլորայի բազմազանությունն ու բացառիկությունը։ Խոսրովի անտառ, պետական արգելոց» թեմայի շուրջ։ Դրա շնորհիվ ավելի մանրամասն տեղեկացա Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներին ու ընդհանուր Հայաստանի ֆլորային։ 10 րոպե ընդմիջումից հետո շարունակեցինք հավաքն այլ թեմայով։ Այս անգամ էլ խոսեցինք «Մարդու և վայրի բնություն կոնֆլիկտ» թեմայով, ինչը ինձ համար իրոք ինֆորմատիվ էր ու հետաքրքրող։ Քննարկումից հետո գնացինք հեռադիտակով թռչուններին ու քարայծներին հետևելու։ Կուզեմ նաև առանձին անդրադառնալ աշխատակազմի բարեհամբույր մոտեցմանը, քանզի դրա շնորհիվ մենք ավելի լավ էինք զգում մեզ ու շատ հեշտ ընտելացանք միջավայրին։ Հենց առաջին օրվանից շատ սիրեցի անձնակազմին ու շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել տվյալ ճամբարին։ Հեռադիտակով նայելուց հետո ունեցանք 2 ժամ հանգիստ, որից հետո գնացինք սնվելու ու ֆիլմ դիտելու։ Ֆիլմը շատ հետաքրքիր էր. այն մի մարդու մասին էր, ով որոշել էր ֆիլմ նկարել իր ապագա թոռների ու ծոռների համար (ապագա սերնդի համար)։ Ֆիլմի հիմնական իմաստը էկոլոգիական խնդիրներն էին, որոնք ապագայում մեծ վտանգների առաջ էին կանգնեցնելու հետագա սերնդին։ Մոտ մեկ ժամ ֆիլմ դիտելուց հետո որոշեցինք խաղեր խաղալ՝ մրոցի, դոմինո և այլն։ ԵՒ այսպես վերջացավ մեր օրը, հիմա արդեն պարկել ենք քնելու ու արդեն անհամբերությամբ սպասում եմ վաղվա մեր օրվան, քանի որ շատ հետաքրքիր բաներ են սպասվում։

Ֆոտոշարք

Օր 2

Այսօր օրը սկսվեց ժամը 7:45-ից. արթնացանք, լվացվեցինք ու գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո, մոտավորապես ժամը 10-ի կողմերը շարժվեցինք քայշարշավի դեպի Արարատյան դաշտավայր։ Քայլարշավը տևեց մոտավոր 3-4 ժամ, մինչև 14:00-ը։ Ընթացքում նաև գնացինք քարանձավ, որը իրոք շատ գրավիչ էր, ի դեպ էնտեղ երբեմն քարայծներ էլ են գնում, գիշերելու նպատակով։ Անցնում էինք բլուրներով, գեղեցիկ և աշնանային բնության միջով, կենդանիների ներկայության ներքո քայլում էինք դեպի  մեր նպատակակետը՝ քարանձավը։ Փոքր ինչ բարդ քայլարշավ էր, որը անցավ շատ հետաքրքիր ու իսկական աշնանային տրամադրությամբ։ Ճանապարհը հեշտ չէր, սակայն մենք կարողացանք ուրախ տրամադրությամբ անցնել այն։ Քանի որ խմբում կային անծանոթ մարդիկ, ում ես չէի ճանաչում, ինձ համար քայլարշավը առիթ հանդիսացավ նրանցից ոմանց ճանաչելու ու բացահայտելու համար, նրանց այլ միջավայրում ճանաչելու հնաավորություն տվեց: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Մանուկին՝ ով առաջնորդում էր մեզ ու ընկեր Մակային՝ ով հետևում էր խմբի անվտանգությանը, նրանց շնորհիվ կարողացանք ավելի հեշտ հաղթահարել բարդ ճանապարհը։
Իրականում այնքան լավ է անցել, որ տպավորություններս չեմ կարողանում բառերով արտահայտել։
Երկար քայշարշավից հետո վերադարձանք տնակներ. ճաշեցինք, հանգստացանք ու ժամը 5-ին ունեցանք քննարկում՝ «Էկոզբոսաշրջություն» թեմայով։ Քանզի ես ներկա պահին սովորում եմ զբոսաշրջության բաժնում, ինձ հետաքրքիր էր լսել ու տեսնել, թե ինչ զբոսաշրջության տեսակներ կան ու թե ինչպես է զարգանում այն Հայաստանում։ Վերջում տվեցինք մեզ հետաքրքրող հարցերն ու ավարտեցինք քննարկումը։
Քանզի այսօր շատ հոգնեցուցիչ օր ենք ունեցել, օրակարգում էլ անելիք չկա, մնացել է միայն «ուտուշ-խմուշ»-ը։

Օր 3

Այսօր ճամփորդության վերջին օրն է և ըստ օրակարգի պետք է գնանք Արատես, ժամը 14։00, կլոր սեղան-քննարկման բնապահպանության նախարարի հետ։ Ժողովի ընթացքում քննարկեցինք մեր ճամբարում անցկացրած օրերը, թե ինչ արեցինք, ինչ ստացանք ու ինչպես ճամբարն անդրադարձ մեզ վրա։ Հետո քննարկեցինք Հայաստանում բնության մեջ առաջացած խնդիրներին ու դրանց լուծումներին, նախարարը ներկայացրեց իրենց կատարած բնապահպանական աշխատանքներն ու իրենց ապագա ծրագրերը, դրանց տեսլականներն ու օգուտները։ Իրականում շատ ուրախ եմ, որ հասկանում եմ բնությունը առաջնային պլանում է ու չի անտեսվում պետության կողմից, նաև մոտիվացվում եմ ու ես ինքս էլ ավելի շատ եմ ուզում օգուտ տալ բռնությանը։ Նաև նախարարի կողմից հնչեց մի արտահայտություն, որն ինձ շատ մոտիվացրեց. «Խնդիրներ, որոնք պետք է լուծել՝ այսօր, այստեղ և այս պահին»։
Եվ այսքանով ավարտվեց մեր հետաքրքիր ու իրոք անմոռանալի եռօրյա ճամփորդությունը։ Անկեղծ շատ մեծ են տպավորություններս և այդ իսկ պատճառով ձեզ էլ խորհուրդ կտամ անպայման գնալ ու դուք էլ կունենաք հետաքրքիր ու դրականով լեցուն օրեր։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց ովքեր կազմակերպեցին ու աջակցեցին, որպեսզի իրականանա այս ճամփորդությունը։

Ֆոտոշարք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s