Այսօր որոշել ենք ուսումնասիրել Արարատի մարզը։ Այցելելու ենք՝ Խոր Վիրապ, Տափի բերդ ու Հրեշտակների ձոր։ Երեք հրաշալի և յուրօրինակ վայր մեկ ուղևորության ընթացքում։ Առաջինն այցելեցինք 7-րդ դարում կառուցված Խոր Վիրապը, որտեղ նկարեցինք երկլեզու ֆիլմ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Տեղանքին ծանոթացանք, իջանք փոսը, որտեղ 14 տարի շարունակ պահել էին Գրիգոր Լուսավորչին, հետո փոքր բարձունքը հաղթահարելով գնացինք դրոշի մոտ և շարժվեցինք առաջ։ Այս ամենից հետո գնացինք Հրեշտակների ձոր, որն իր յուրօրինակությամբ և ժայռերի գեղեցկությամբ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Շատ էի լսել այս տեղի մասին ու ցանկություն կար այցելելու, այսօր վերջապես այցելեցի և իմ աչքերով տեսա այդ հրաշք ձորը։ Այնուհետև, այցելեցինք Կոտուց լեռան լանջին կառուցված Տափի միջնադարյան բերդը: Գեղեցիկ բարձունքի վրա՝ լեռներով շրջապատված, ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող բերդ է, որը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու բերդ անունով։ Բերդը շատ գեղեցիկ ու վեհ տեսք ուներ իհարկե մի փոքր այլ ձև էի պատկերացնում, բայց միևնույնն է շատ լավն էր, առավել ևս երբ գիտակցում ես, որ գտնվում ես 10-րդ դարում կառուցված շինության մեջ։ Ահա այսքանն էր մեր այսօրվա ճամփորդական օրը, որը շատ լավ ավարտվեց, հետ գալուց էլ երաժշտություն լսեցինք, խոսեցինք ու լավ տրամադրությամբ վերադարձանք հետ։
Նախապատրաստական աշխատանքներ.
Ֆոտոշարք