Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը

on

Մեր երկրի աշխարհագրական դիրքի նպաստավոր եւ ոչ նպաստավոր կողմերի իմացությունը եւ պետական կառվարման ընթացքում դրանց խելամիտ հաշվառումն անհրաժեշտ պայմաններ են հայրենիքի հզորաց ման ու անկախքության ամրապնդման համար։


Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքաաշխարհագրական եւ տնտեսաաշխարհագրական դիրքի առանձնահատկություներից առանձնացնենք մի քանիսը.
1. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարեւոր մի ջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային եւ Ռուսաստանը Մերձավոր Արեւելքին կապող) խաչմերուկում: Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպիցծովի ավազանին, ինչպես նաեւ Հյուսիսային Կովկասը եւ Սեւծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները:
2. Հարավային Կովկասով (եւ Հայաստանով) է անցնում Հարավարեւելյան Ասիան եւ Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի»օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը: Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլեւ ԱՄՆ -ը եւ Արեւմուտքի մյուս խոշոր տերութուները:


3. Հայաստանը գտնվում է արեւմտյան(եվրոպական), արեւելյան իսլամական) եւ սլավոնական քաղաքակրթություների փոխազդեցության գոտում:
4. Ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից եւ բնական հարստություներից):
5. Հեռու է ընկած աշխարհի բարձր զարգացած երկրներից եւ հզոր տնտեսական կենտրոն ներից:
6. Մոտ է գտնվում Պարսից ծոցի եւ Կասպից ծովին նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին եւ Իրանին:
7. Գտնվում է ԱՄՆ-ի ,Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի տնտեսական ու քաղաքական շահերի բախման տարածաշրջաում, որը հայտնի է իր քաղաքական անկայունությամբ
8. Ռազմավարական գլխավոր դաշնակցին ՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման:
ՀՀ ներկա տնտեսաաշխարհագրական դիրքը (ՏԱԴ) բնութագրելիս եւ գնահատելիս պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք: Այդ դիրքը բնութագրող տնտեսաաշխարհագրական օբյեկտները `երկաթուղիները, ավտոխճուղիները, նավահանգիստները, նավթամուղներն ու գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը, հզորոր արտադրական կենտրոնները, եղել են նաեւ մինչեւ ՀՀ -ի անկախացումը: Դրանք ծառայել են Հայաստանին եւ նրա տնտեսաաշխարհագրական դիրքը դարձրել նպաստավոր: Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում եւ կառուցվում են նորերը: Սակայն ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծմասից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է ոչ նպաստավոր: Պատճառն այն է, որ գերա նկանշանակություն է ձեռք բերել քաղաքաաշխարհագրական գործոնը:
Հայաստանի Հանրապետության ՏԱԴ-ի վատթարացմանը նպաստում է նաեւ վրացաբխազական շարունակվող հակամարտությունը: Այդ պատճառով չի գործում Վրաստանը Աբխազիային ու Ռուսաստանին կապող երկաթուղին, որից նախկինում օգտվում էր նաեւ Հայաստանը:Այլ երկրների նման ՀՀ-ի ՏԱԴ-ը նույնպես ժամանակի ընթացքում կարող է ենթարկվել փոփոխության, նրա ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր: Այսպես, հետագայում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարումը, նրա շրջափակման վերացումը, ղարաբաղյան հարցի խաղաղ լուծումը կարող են արմատապես փոխել քաղաքական իրադրությունն ամբողջ Հարավային Կովկասում, վերջ դնել ազգամիջյան թշնամանքին եւ հաստատել կայուն խաղաղություն: Դա թույլ կտա լիովին օգտագործել Հայաստանի եւ նրա հարեւան երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավորությունները, դրանք ծառայցնել խաղաղության հաստատմանը եւ տարածաշրջանի բոլոր ժողովքուրդների բարգավաճմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s