Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերլուծությունը

on

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը: ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, վերջին տարիներին մինչև 2008 թվականը համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5 %, 2007 թվականին այն անցել է 6 %-ի սահմանագիծը, 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 3.7 %, իսկ տարեկան աճի տեմպի կանխատեսումը 2-3% է: Համաշխարհային տնտեսական զարգացումների ներկա սցենարի պահպանման դեպքում 2009 թվականի ընթացքում կանխատեսվում է համաշխարհային զբոսաշրջային այցելությունների մինչև 2 % աճ: 375. Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ:
Շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության,
զբոսաշրջության բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է քանակական և որակական աճ: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները` ճանապարհները, նոր միջազգային չափանիշներին համապատասխանող
օդանավակայանը, հյուրանոցային տնտեսությունը, սննդի ու զվարճանքի
օբյեկտները, բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը: Զբոսաշրջությունը երկրում արձանագրել էայցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 25%, 2007 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 510 000` 2013թվականի համեմատ աճելով 33.5 %-ով: 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 404310, 2012 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 9.2%-ով: Ինչպես համաշխարհային զբոսաշրջային այցելություները: Զբոսաշրջային այցելությունները Հայաստան շարունակում են աճել, իսկ 2014 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելություների քանակի թիրախը 700000-ի սահմանագիծը հատելն է:
Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել
համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման շարունակական
կատերալագործմանը: Համաձայն կատարված զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության արդյունքների, Հայաստանում միջազգային զբոսաշրջիկների կատարած ծախսերը նույնպես դինամիկ աճում են: 2012 թվականին այն կազմել է շուրջ 314 մլն, իսկ 2013 թվականին՝ 423 մլն ԱՄՆ դոլլար: Մոտ 20 հազ. մարդ ուղղակիորեն աշխատում է զբոսաշրջության ոլորտում
(ընդհանուր աշխատուժի 1.7%-ը)։ 2013թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան են
այցելել 627000 միջազգային զբոսաշրջիկներ` նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի 404310 զբոսաշրջիկների դիմաց: Այս ամենին զուգահեռ, Արագածոտնում ոլորտի դինամիկան դեռևս համահունչ չէ Հայաստանի զարգացումներին և երկրում ոլորտի զարգացմանը զուգընթաց կարևորվում է մարզում առկա զբոսաշրջային ներուժի հիման վրա զբոսաշրջության զարգացման ապահովումը, որը մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հարցում զգալի դեր կխաղա:
Արագածոտնի մարզը հարուստ է պատմամշակութային և բնական
հուշարձաններով, հանգստի և առողջարարական գոտիների լայն ցանցով, որոնք մշտապես իրենց են գրավել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի զբոսաշրջիկներին: Մարզումում զգալի զբոսաշրջային մեծ ներուժ կա: Այն խորհրդային ժամանկաներում որոշակիորեն
օգտագործվում էր և ապահովում դրամական ու արտարժութային մեծ մուտքեր: Մարզի տարածքում զբոսաշրջությունն իր զարգացման բարձր մակարդակին էր հասել 1970- 1980-ական թվականներին: Այդ տարիներին գործել են Աշտարակի, Ապարանի և Թալինի զբոսաշրջային բյուրոները, որոնք, համաձայն նախօրոք հաստատված աշխատանքային պլանների, իրականացնում էին զբոսաշրջության կազմակերպումը: Գործում էր երկու երթուղի՝ առաջինը տանում էր դեպի Արագած լեռը և Բյուրականի հանգստյան գոտի, ուր զբոսաշրջիկների համար հիմնականում 15 և 30 օրյա հանգիստ էր
կազմակերպվում: Գոյություն ուներ նաև զարգացած ձմեռային հանգիստ, կային բազմաթիվ դահուկուղիներ: Մյուս երթուղին տանում էր դեպի մարզ տարածքում լայնորեն սփռված պատմության և մշակույթի հուշարձաններ: Այդ երթուղիները ամբողջ տարին ծանրաբեռվածությամբ գործում էին: Ներկայումս վերոնշյալ երթուղիներն
արդյունավետ չեն գործում: Դրա պատճառն այն է, որ առ այսօր մարզի տարածքում զբոսաշրջության բնագավառում լուրջ ներդրումներ չեն կատարվել: Իսկ տուրիստական գործող կազմակերպությունները, ֆինանսական միջոցների և համագործակցության բացակայության պայմաններում անկարող են որևէ շոշափելի լուրջ
գործունեություն ծավալել: Սակայն այսօր մեծ հնարավորություններ կան ոլորտի
զարգացման համար: Դա հնարավորություն կտա բարելավել տուրիստական կազմակերպությունների ֆինանսական վիճակը և մարզի տնտեսությանը լրացուցիչ գումարներ ստանալու հեռանկարներ կբացի: Նախատեսվում է կազմակերպել և
զարգացնել մարզի արհեստագործների և ստեղծագործող-վարպետների արվեստի ու արհեստի ստեղծագործությունների վաճառքը, որը ֆինանսական լրացուցիչ աղբյուր կարող է հանդիսանա մարզի համար: Մարզի զբոսաշրջային ներուժը ներկայացված է Արագածոտնի հարուստ, գեղատեսիլ և առողջարար բնությամբ, անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով,
բնության հուշարձաններով և ենթակառուցվածքներով: Մարզում է գտնվում երկրի ամենաբարձր լեռը` Արագածը, որի լանջերը հարուստ են անտառներով, գետերով, խմելու քաղցրահամ ջրի աղբյուրներով: Ամառային և ձմեռային հանգստի
կազմակերպման, լեռնագնացության լուրջ հնարավորություններ կան: Բյուրականի հանգստյան գոտում գործում են բազմաթիվ հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարարական կենտրոններ: Հնարավորություններ կան կառուցելու նորերը, որտեղ կլինեն հանգստի կազմակերպման լայն հնարավորություններ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s