Արատեսը ափի մեջ (Արատեսյան օրագիր)

on

Օր 1-ին

Այսօր ամսի 28ն է (ժամը 10:00-ը) և մենք տուրիզմի ու լուսանկարչության բաժնի ուսանողներով ուղևորվում ենք դեպի Արատես։ Այս անգամվա Արատեսը տարբերվող է լինելու, քանի որ բացի կրթահամալիրի սաներից, գալու են նաև «Սաղսարա» խմբի անդամները։ Այս եռօրյա ճամբարի ընթացքում պլանավորում ենք «Սաղսարա»-ի հետ նկարել միասնական ֆիլմ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Դեռ ճանապարհին ենք, տեղ չենք հասել, բայց արդեն ունեմ բարձր տրամադրություն ու պատկերացնում եմ թե ինչ հավես ժամանակ ենք անցկացնելու (նամանավանդ, երբ խմբի մեջ կան ընկեր Էլյան, ընկեր Տիգրանն ու Մարիամը)։ Այս անգամվա Արատեսի պատումը կփորձեմ գրել օր առ օր, թե որ օրը, որ ժամին ինչ ենք անում, իսկ վերջում ընդհանուր կփորձեմ ամփոփել ու կիսվել տպավորություններովս։

Ժամը 12:18 է, մենք դեռ ճանապարհին ենք, ունեցանք կանգառներ, սնվելու և այլնի համար։ Ի դեպ, դեպի Եղեգնաձոր (Արփայի կիրճը) գնացող ճանապարհը ասֆալտապատում են ու վերջապես ես կարող եմ հանգիստ քնել ճանապարհին (առանց ինձ կարտոֆիլի պարկ զգալու)։

Մոտավոր ժամը մեկին հասանք Արատես, իսկ հիմա ժամը 14:56 է և ես նստած եմ ակումբում, որտեղ «Սաղսարա»-ն ներկայացնում է պրեզենտացիա (իրենց անցած ճանապարհի մասին ու կիսվում էին իրենց փորձով)։ Իսկ հիմա փորձում ենք նայել «Սաղսարա»-ի 2-րդ նկարահանված ֆիլմը, որը լույս է տեսել 2019 թվին։

15:57 մենք նայում ենք 5-րդ ֆիլմի թրեյլերը։ Նաև քննարկեցինք համբերության ու ընդհանուր ֆիլմը նկարելու մեխանիզմի մասին։

18:20 մենք հիմա քարանձավի վերևի հատվածում ենք, քննարկում ու խոսում ենք ֆիլմերի մեջ օգտագործվող ձայների մասին։

18:42 սպասում ենք, որ բոլորը գան ։

18:45 սկսեցինք։

19:52 նստած իմ համար ճոճվում եմ։

24:00 իսկ հիմա խարույկի շուրջ նստած երգեր ենք երգում ու վայելում աստղազարդ գիշերը։

Ժամը գիշերվա մեկն է, իսկ ես ու Մարիամը քաղցրաբլիթ ենք ուտում մի մութ սենյակում։

Իսկ հիմա գիշերվա ժամը 1:12 է ու մենք չիփս ենք ուտում։

Արդեն ժամը 2:23 է, և մենք պարկեցինք քնելու։

Օր 2-րդ

Գիշերը խաղաղ էր բոլորի համար։

Խելլո, էսօր իմ երկրորդ օրն ա Արատեսում, արթնացել եմ մոտ ժամը 7-ին։ 8:09 էր, որ գնացի լվացվելու, իսկ հիմա արդեն 8:38 է ու եկա նորից պարկեցի, որովհետև մեծամասնությունը դեռ քնած է։ Այսօր խմբի մեծ մասը հետ է վերադառնալու Երևան ու մեր խումբը կփոքրանա, բայց դե չեմ կարծում, որ խումբը փոքրանալուց ինչ-որ բան կփոխվի (այսինքն մեկ է էլի հետաքրքիր է անցնելու)։

11:40 հիմա Արատես վանքում ենք հյուրերի հետ, ուզում ենք ընդհանուր նկարվել ու ճանապարհել հյուրերին։

12:22 հիմա քննարկում ենք «Ֆորեստ Գամփ» ֆիլմը։

Ժամը մոտավոր 17:00-19:00 պտտվեցինք Արատեսով, լուսանկարիչներն էլ ընթացքում նկարում էին Արատեսի մասին ֆիլմը։ Իսկ հիմա ժամը 20:33 է, մենք նստած ենք կրակի շուրջ ու Տիար Բլեյանի հետ քննարկում ենք մեր երեկվա աշխատարանը, ստացած գիտելիքներն ու վաղվա օրն ենք պլանավորում  (իրականում մոռացել էի գռարել թե ինչ արեցինք այս ընթացքում )։

12:22 մենք՝ երեխաներով նստած, զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ ու դեռ չեմ փոշմանել, որ եկել եմ։

Օր 3-րդ

Ժամը 8:58 է, ես նստած եմ ճոճանակին ու վայելում եմ բնությունը։ Իրոք այնքան գեղեցիկ բնություն ունենք, որ նկարագրել չեմ կարողանում…

Հիմա ժամը 12:52 է, մենք այս ընթացքում հասցրեցին մաքրել տարածքը, բերքահավաք անել, իրերը հավաքել ու դասավորել։ Հիմա սպասում ենք ավտոբուսին, որ ճանապարհ ընկնենք։

13:49 է մենք արդեն ընկանք ճանապարհ։ Հիմա Տիար Բլեյանը խոսում է Արատեսում պլանավորվող անելիքների ու մեր անցկացրած 3 օրերի մասին։

14:51 մենք հիմա 14-րդ դարում կառուցված Սելիմի քարավանատանն ենք։ Նաև տեսանք բազեի տեսակ՝ ճուռակ։

16:46 հիմա ուղևորվում ենք դեպի 9-րդ դարում կառուցված Հայրավանքը, որտեղ քայլելու ենք նոր ուղղով։

18:45 մենք արդեն քաղաքում ենք, վերջացավ մեր եռօրյա արկածները…

Ամփոփում.

Այս երեք օրվա ընթացքում նախ ձեռք բերեցի նոր ընկերներ, թե քոլեջից թե ավագ դպրոցից։ Նաև շատ օգտակար էր, քանի որ ես ինքս հետաքրքրված եմ լուսանկարչությամբ, իսկ մեր Արատես գնալու հիմնական նպատակը հենց դա սովորելն էր, այն խորհուրդները որոնք ես ստացա, հաստատ կկիրառեմ հարկ եղած դեպքում։ Միակ թերությունն այն էր, որ ժամանակը քիչ էր ու ինֆորմացիան շատ, ուղեղս հիմնական մասը չի ընկալել😂, բայց մեծամասամբ հիշում եմ։ Շատ ոգևորված ու մոտիվացված եմ, հուսով եմ կօգտագործեմ ունեցածս մոտիվացիան ու մի բան դուրս կգա։ Շատ կուզեմ էլի նախագծեր կամ հանդիպումներ լինեն «Սաղսարա» խմբի հետ, որովհետև շատ հավեսն էին, շատ սիրեցի իրենց։ Այս անգամվա Արատեսը նույնպես շատ սիրեցի, իրոք տպավորիչ ու հետաքրքիր Արատես էր, չէի ուզենա ավարտվեր։

Ֆոտոշարք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s