Հեծանիվ

on

Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։

Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը, հետո 1818, որը նա անվանեց՝ «մեքանա վարելու համար» (Laufmaschine) թվականին իրագործեց առաջին ինքնագնացը։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից Էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում Էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անվին ամրացված շարժաթև և ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։ մեր ժամանակների հեծանիվներին նման առաջին հեծանիվը ստեղծվեց անգլիացի՝ Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից 1884 թվականին, այն կոչվում էր Ռովեր (Rover, «Скиталец»)։

19-րդ դարի վերջում հեծանիվի կառուցվածքին ավելացվեցին շղթայական փոխանցում, գնդառանցքակալներ (1877), պնևմատիկ դողեր (1889), ազատ ընթացք (1894), փոխանցումների փոխարկման մեխանիզմ (1899)։

Սկսվեց հեծանիվի արդյունաբերական արտադրությունը։ Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s