Ճամփորդություն դեպի Տավուշ

on

Տավուշ (վրանային քայլարշավ)

Այսօրվա տուրի ընթացքում մենք գնալու ենք Հայաստանի ամենահմայիչ անկյուններից մեկը՝ Տավուշի Բերդի շրջանը (Շամշադին), որը սպասում է մեզ իր բազմաթիվ բնական և մարդակերտ հրաշալիքներով։ Տուրը լինելու է վրանային և քայլարշավային։ Ծրագրի ընթացքում կվայելենք դրախտային Տավուշի խիտ անտառները, կանցնենք արահետներով, կվայելենք հրաշք տեսարաններ, կտեսնենք պատմական կոթողներ, իսկ վրանային մեր ճամբարում խարույկի շուրջ կվայելենք անտառային մեր հանգիստն ու աստղազարդ գիշերը։ Մենք վստահ ենք, որ տավուշյան այս տուրի ընթացքում դուք կունենաք անմոռանալի ու հեքիաթային օրեր, որոնք կհիշվեն ողջ կյանքի ընթացքում։

Քարտեզի հղումը

Մեկնումը — Երևանից, ժամը 7։00-ին

Գինը — 19.000 դրամ

Գինն իր մեջ ներառում է.

• տրանսպորտը

• գիդի ծառայությունը

• վրան, քնապարկ, ներքնակ

• առաջին օրվա ընթրիքը

Քայլարշավներն ընդհանուր լինելու են մոտ 15 կմ։ Անհրաժեշտ իրերն են. արշավային / սպորտային կոշիկ, արշավային / հարմարավետ հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձնական հիգիենայի պարագաներ, անձրևապաշտպան միջոցներ և փոխնորդ կոշիկ ու հագուստ: Երկու օրվա հաշվարկով սնունդն ու ջուրը պետք է վերցնել ձեզ հետ։

Մանրամասն ծրագիր

• Օր առաջին.

Մեկնում Երևանից — տևողությունը 2 ժամ

Աղջկա քար (ժայռը գտնվում է Աղնջա գետի աջ ափին, Այգեձոր գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։ Թեթև վերելք է)

1 ժամ ժամանակ սնվելու և այլնի համար։

— Կապտավանք, քայլարշավ Իծաքարից ( Քայլարշավը սկսելու ենք Տավուշի Իծաքար գյուղից, որտեղից թավ անտառների միջով հասնելու ենք տպավորիչ Կապտավանք)

Ժամը 22:00 խարույկ և վրանային գիշերակաց Կապտավանքի անտառում։

• Օր երկրորդ.

8:00 վեր կաց, 15 րոպե լվացվելու և այլնի համար, 1 ժամ սնվելու համար

9-ին ճանապարհ կընկնենք

10-ին կհասնենք Ցլիկ Ամրամի բերդ

Տավուշի բերդը, որն այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի ամրոց, միջնադարյան կառույց է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում՝ Տավուշ գետի աջ ափին: Տավուշի բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ Ամրոցի յուրահատուկներից մեկն այն էր, որ կառույցը ունեցել է իր ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։

10:00-11:00 կհասնենք Նոր Վարագավանք

Տավուշի մարզում գտնվող Նոր Վարագավանքը (12-13-րդ դդ) հիմնադրել են Նոր Բերդի Դավիթ իշխանը (Սբ.Անապատ եկեղեցին, տոհմական տապանատունը) և նրա որդի Վասակ 2-րդը (Սբ.Աստվածածին եկեղեցին): Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունը ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։

1 ժամ ժամանակ սնվելու և այլնի համար։

— Տավուշի ջրամբար

Տավուշի ջրամբար, արհեստական լիճ Հայաստանի Շամշադինի շրջանում ` Տավուշ գետի վրա` Թովուզ գյուղից հարավ։ Մակերեսը 40 հա, ջրի ծավալը 4,5 միլիոն մ³։

— վերադարձ Երևան — ժամը 20:00

Ֆոտոշարք.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s