Բարձունքի հաղթահարում՝ Գութանասար

on

Այսօր ամսի 18-ն է, և մենք ուղևորվում ենք դեպի հրաբխային լեռնագագաթ՝ Գութանասար։ Գութանասարը գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ մարզի սարավանդի հյուսիսային եզրին՝ Գեղամա լեռնաշղթայում։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Տեղ հասնելուն պես տեսարան բացվեց դեպի Գութանասարի ստորոտում գտնվող ավազահանքեր, կարծես քարերի սիմֆոնիա լիներ՝ ուղղակի ավազով  (ավազի սիմֆոնիա)։ Ի դեպ, ճանապարհին, երբ ավտոբուսի մեջ էինք, պատուհանից բազեներ տեսանք (իհարկե շատ լավ կլիներ, եթե նրանց ավելի մոտիկից տեսնեինք), իսկ սարը բարձրանալու ընթացքում, մի քանի հոգի օձ էին տեսել  (տափաստանային իժ)։ Տեղանքը տափաստանային էր, շրջակայքում հիմնականում փշոտ բուսականություն էր և չոր խոտ։ Ընդհանուր բարձունքը հեշտ հաղթահարելի էր։  Բարձրանալու ընթացքում հումորներ էինք անում, կատակում մեկս մյուսի հետ, պատմություններ հիշում ու պատմում… Շատ հավես էր, հայտակպես այն, որ ուսուցիչները ևս մեզ հետ հավասար ծիծաղում ու կատակում էին, այսինքն կար ընկերական շփում։ Սարը բարձրանացանք, հոգնած ու տանջված , մոտավոր կես ժամ հանգստացանք, հետո շարժվեցինք դեպի ներքև։ Ի դեպ բարձունքում կար ծառ, որը շրջակայքում միակն էր ու ըստ իս, շատ հետաքրքիր էր (միայնակ ծառը…)։ Իջնելը ավելի բարդ էի պատկերացնում, բայց նույնիսկ չեմ զգացել թե ինչպես եմ իջել, ընթացքում էլ մատս «գլխիս չափ» փուշ մտավ , որը դժվարությամբ, բայց հանեցինք (համատեղ ուժերով)։ Իսկ հետդարձի ճանապարհին այցելեցինք Ֆանտան գյուղ, որը գտնվում է Գութանասար լեռան հյուսիսային ստորոտին։ Գնացինք տեղի եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը։ Այս ճամփորդության միջոցով ծանոթացա առաջին կուրսեցիների, նաև ընկեր Հեղինեի հետ, քանի որ նա մեր Քոլեջի նոր պատմության ուսուցչուհին է և  մոտիկից առիթ դեռ չէր ստեղծվել։ Շատ շնորհակալ եմ նման ճամփորդության համար ու շա՜տ կուզեմ նույն ուսուցիչների հետ նորից լեռնագնացությ ճամփորդության մասնակցել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s