1. Տնտեսագիտության էությունը։
Տնտեսագիտությունն ուսումնասիրում է մարդկանց տնտեսական գործունեությունն, այսինքն տարբեր նյութական և ոչ նյութական բարիքների արտադրության, փոխանակության, բաշխման և սպասարկման հարաբերությունները, որոնք առաջ են գալիս նպատակների և սահմանափակ ռեսուրսների օգտագործման տարբերակների այլընտրանքների պայմաններում։
2. Ռեսուրսների բովանդակությունը և դրանց տեսակները։
Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների՝ արժեք, գին, փող, կապիտալ, աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ՝ արդյունքների, արժեթղթերի, փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը։
Ռեսուրսները լինում են նյութական (ներդրումային ռեսուրսներ), ֆինանսական(դրամական ռեսուրսների ամբողջություն, որը կարող է օգտագործվել որևէ խնդիր լուծելու և այլնի համար), տեղեկատվական(տեղեկությունների փոխանակում), բնական (բնություն՝ օդ, ջուր և այլն) և աշխատանքային(մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակությունները)։
3. Արտադրական հնարավորությունների սահմանափակություն։
Արտադրական հնարավորությունները բնության տված կամ մարդու կողմից ստեղծված ռեսուրսներն են: Հիմնական տեսակներն են՝ աշխատանքը, հողը, ձեռնարկատիրությունը, կապիտալը, ինչպես նաև՝ տեղեկատվությունն ու գիտությունը:
4. Տնտեսական հարաբերությունների համակարգը։
Տնտեսական հարաբերությունների համակարգը, դա պահանջարկի, արտադրության, առաջարկի և նոր արժեքների շրջապտույտն է ռեսուրսների շուրջ։
5. Հասարակական արտադրության կառուցվածքը։
Հասարակական արտադրության կառուցվածքը բնորոշվում է մի քանի չափանիշներից ելնելով, դրանք են․ արտադրական տարածքային և ճյուղային կտրվածքը, արտադրության ոլորտները, արտադրված հասարակական արդյունքն ու բարիքները։
6. Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման
մղումներն ու հիմքերը։
7. Բարիք։
Բարիքն այն ամենն է, ինչը բավարարում է մարդկանց պահանջմունքները, հաճույք պատճառել, դրանց օգտակար լինել և այլն։
Բարիքները լինում են նյութական — ոչ նյութական, տնտեսական — ոչ տնտեսական, երկարաժամկետ — կարճաժամկետ օգտագործման:
8. Տնտեսական արդյունավետություն
9. Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը
Տնտեսական 3 հիմնահարցերն են՝
• ի՞նչ արտադրել (հնարավոր ապրանքներից կամ ծառայություններից ի՞նչն է պետք արտադրել)
• ո՞ւմ համար արտադրել (ո՞վ է լինելու գնորդը կամ օգտվողը տվյալ ծառ. կամ ապրանքից)
• ինչպես արտադրել (արտադրական ի՞նչ ռեսուրսներ պետք է օգտագործվեն տվալ ապրանքները և ծառայությունները իրականացնելու համար)