Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և էկոլոգիական հետևանքները

on

Ամուլսարը գտնվում է Վայոց ձորի ու Սյունիքի մարզի սահմանագլխին`Զանգեզուրի լեռնաշղթայում։ Հանքավայրը հարուստ է տարատեսակ ապարներով, առկա են նաև ոսկու հանքեր,որոնք թվով երկուսն են։

Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը:

Ամուլսարի հանքավայրի նախագծին տրված պետական փորձաքննական դրական եզրակացությունը օրինական չէ. այն արվել է առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու՝ Նախագծի սեղմագրմամբ, հետևաբար, ընկերության կողմից այժմ կատարվող շինարարական աշխատանքները ապօրինի են:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը միայն օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը՝ ընկերությունը լուրջ ներդրում կկատարի երկրի տնտեսության  մեջ, կստեղծի նոր աշխատատեղեր, պետական բյուջե կմուծի հարյուրավոր միլիոն դոլարի հարկեր, խախտված և ավերված տարածքերը կվերականգնի ու կբերի նախնական տեսքի, աղտոտված ջրերը կմաքրի, հանքի շահագործումը չի սպառնա բնակչության առողջությանը, ինչպես նաև գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը և, ընդհանրապես, կնպաստի Հայաստանի տնտեսության վերելքին և սոցիալական իրավիճակի բարելավմանը:

Չնայած Նախագծում բացակայում է հանքաքարում էլեմենտների պարունակության ցանկը, սակայն դա արված է 222,9 մլն տոննա դատարկ ապարների համար: Ըստ այդմ, այդտեղ առկա են. 922230 տոննա ալյումին, 103 տ արծաթ, 3464 բիսմուտ տ, 1219 տ գալիում, 22,3 տ գերմանիում, 8610000 տ երկաթ, 68 տ թալիում, 653 տ թորիում, 17420 տ ծարիր,  1224000 տ ծծումբ, 127 տ կադմիում, 286 տ կապար, 72406 տ մկնդեղ, 1564 տ մոլիբդեն, 938 տ նիկել, 952 տ սելեն, 408 տ սկանդիում, 44817 տ պղինձ, 10744 տ ստրոնցիում, 571 տ ռուբիդիում, 503 տ տելլուր, 1947 տ ցերիում, 39973 տ քրոմ: Բացի այստեղ նշված 1,224 մլն տոննա ծծմբից, եթե նկատի ունենանք երկաթի պիրիտային միացությամբ լինելը, ապա ծծումբը միայն պիրիտում կկազմի 8,2 մլն տոննա:

Դարբ, Արփա և Որոտան գետերի հովիտներում ու հարակից տարածքներում գտնվող և դրանց ջրերից օգտվող  բնակավայրերն են՝  Սարավան, Սարալանջ, Ուրցաձոր,Գնդեվազ, Կեչուտ, Վայք, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Զեդեյա, Արտավան, Մալիշկա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Արփի, Արենի, Խաչիկ, Հերհեր, Արին, Գորհայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շատախ, Անգեղակոթ, Բալաք, Շաքի, Սիսիան, Բռնակոթ, Տոլորս, Աղիտու, Նորավան, Դարպաս, Վաղատուն, Որոտնավան, Շամբ, Լցեն, Առջիս, Տաթև, Տանձաթափ, Հալիձոր, Շինուհայր, Որոտան… Որոտանի ջուրը Տաթևի ՀԷԿ-ի կարգավորիչ ջրամբարից մատակարարվում է նաև Հարթաշեն, Քարահունջ, Գորիս, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Կորնիձոր, Խնածախ, Արավուս, Ակներ, Շինուհայր բնակավայրերին…, Կեչուտի ջրամբարից աղտոտված ջրերը կթափանցեն Սևանա լիճ…, իսկ նշված 144 աղբյուրը զգալի դեր են կատարում Ամուլսարի և հարակից  տարածքներում անասնապահության գոյության ու զարգացման գործում:

Ամուլսարի հանքի  խնդրում բնակչության շրջանում մեծ հուզմունք է առաջացնում նաև սնդիկի և ռադիոակտիվ էլեմենտների, գլխավորապես ուրանի առկայության հարցը: Չնայած  Նախագծում բացակայում է թե բացի ոսկուց ու արծաթից հանքաքարում ինչ էլեմենտներ կան, սակայն ներկայացված է 222,9 մլն տոննա դատարկ ապարներում առկա էլեմենտները, որոնց թվում՝ 653 տոննա թորիում:

Նյութը գրելուց օգտվել եմ հետևյալ կայքից։

Մի քանի տեսանյութ Ամուլսարի հիմնախնդրի վերաբերյալ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s