Այսօր քոլեջում՝ ընկեր Էլյայի ու ընկեր Տիգրանի գլխավորությամբ, հավաքվեցինք 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի զբոսաշրջության բաժնի ուսանողներով, որպեսզի քննարկենք մեր հետագա պլանները։ Քննարկեցինք, մի քանի բան որոշեցինք ու ժամը 2-ի կողմերը շարժվեցինք դեպի Երևանի գիրկը՝ թափառումների, այնտեղ մեզ միացավ նաև Արևիկը։ Երկար դադարից հետո հաճելի էր նորից թափառելը, միակ խանգարող հանգամանքը՝ դա շոգն էր, որը ուժասպառ էր անում։ Այսօրվա մեր քայլքի նպատակներ ծանոթանալ ու ուսումնասիրել Երևանի հին շենքերն ու շքամուտքերը, բակերը։ Քայլքի ընթացքում ծանոթացանք Աբովյան, Կորյուն, Գրիգոր Քոչար, Իսահակյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, (որից ամենալավը հիշում եմ Գրիգոր Քոչարի ու Կորյունի փողոցները)։ Ընթացքում եղանք նաև մի քանի համալսարանների բակերում, իսկ քայլքն ավարտեցինք Կասկադում։ Նաև որոշեցինք, որ կարելի է սկսել թատրոնների ու թանգարանների նախագիծ, ընթացքում իհարկե էլի նախագծերի թեմաներ քննարկվեցին, բայց սրանք ամենալավն եմ հիշում։ Հա, իսկ վերնագիրը որոշեցի դնել «Մալինա», քանի որ բակերից մեկում «մալինա» էին վաճառում ու հենց այդ պահին որոշեցի, որ հաստատ պատումիս անունը կլինի «Մալինա»։ Իրականում պատումս գուցե ոչինչ չի ասում այսօրվա մասին, բայց իրականում շատ հավես էր 💞։
Ֆոտոշարք.