Սևանի վերածնունդը

on

Այսօր վերադարձել եմ հինգօրյա «Ծովինար»-ի ճամբարից ու ցանկանում եմ կիսվել տպավորություններովս, որոնք շատ-շատ են, չգիտեմ կստացվի լիարժեք նկարագրել անցկացրածս օրերը բառերով, բայց համենայն դեպս կփորձեմ։ Մենք թվով քիչ էինք, բայց իհարկե մեզ դա չէր խանգարում։ Հիմնականում բոլորի հետ անծանոթ էի ու ճամբարի շնորհիվ ծանոթացա, հետաքրքիր զրույցներ ունեցա, թե՛ երեխաների, և թե՛ ուսուցիչների հետ։ Ուսուցիչներից մեզ հետ էին՝ ընկեր Էլյան, ընկեր Ռոբերտն ու ընկեր Արմենը։ Մի փոքր ներկայացնեմ ճամբարի դիրքն ու տեղը, հետո անցնեմ առաջ։ Ճամբարը գտնվում էր Ծովինար գյուղում, որը Երևանից հեռու է 145 կմ, իսկ Սևանի ափից հեռու է մոտ 1.5 կմ։ Ճամբարում մնում էինք վրաններում՝ քնապարկերով, մեզանից ոչ այնքան հեռու գտնվում էր երկրապահների ճամբարը, նրանք մեզ հետ անցկացնում էին ռազմամարզական վարժություններ, օրինակ վերջերս սովորեցինք ինքնապաշտպանվելու մի քանի վարժություն և այլն։ Առաջին օրը ծանոթացանք տեղանքին, երկրապահական ճամբարի անդամներին ու ճամբարականներին, ի դեպ նաև զրույց ենք ունեցել այնտեղի երեխաների հետ, որի արդյունքում հասկացա, որ նրանք կարևորում են ճամբարում ստացած գիտելիքները, քանի որ նրանց կարծիքով ապրում են այնպիսի երկրում, որտեղ կա դրա կարիքը (նշեմ, որ այնտեղ ստանում են ռազմական գիտելիքներ ու հետագայում պատրաստ են լինում բանակային կյանքին), հիմնականում ազատ են, անկաշկանդ, չեն ամաչում տարբեր միջոցառումների մասնակցելուց և այլն։ Առավոտյան արթնանում էինք 7-ին, կատարում նախավարժանք, նախաճաշում ու անցնում առօրյա գործերին։ Զբաղվում էինք տարածքի մաքրությամբ,  երկրապահների հետ միասին հայկական երգեր էինք երգում ու պարում, նաև օրվա մեջ կատարում էինք մարզասարքերով վարժություններ՝ ընկեր Ռոբերտի օգնությամբ։ Երկրորդ օրը որոշեցինք արթնանալ շատ վաղ, որպեսզի գնանք Սևանի ափ՝ արևածագը դիմավորելու։ Ժամը 4:30 արթնացանք, պատրաստվեցինք ու ճանապարհ ընկանք (ներքևում կտեսնեք արևածագի նկարները)։ Հետադարձին կորցրել էինք ճանապարհը ու երկար փնտրում էինք, ընթացքում անձրև սկսվեց, վերջում, երբ գտանք ճանապարհը, ուրախությունից թռվռում էինք ու չնայած այդ ամենին՝ շատ հաճելի օր ունեցանք։ Իսկ այդ օրը երեկոյան սկսվեց ուժեղ անձրև ու քամի, որի պատճառով վրանը թրջվել էր, ցուրտ էր, անհարմար, բայց իհարկե մենք դիմակայեցինք այդ ամենին, ընթացքում մեզ միացան նաև Վաղաշենի ճամբարականները, քանի որ նրանց վրաններն ամբողջովին թրջվել էին։ Հաջորդ օրն առավոտյան արթնացանք 8-ին, (քանի որ դրանից առաջ անձրև էր գալիս ու շուտ արթնանալու իմաստ չկար), կատարեցինք նախավարժանք Վաղաշենի երեխաների հետ, նախաճաշեցինք ու գնացինք մյուս ափ՝ լողալու։ Իսկ հաջորդ օրը խաղողի ծեսն էր ու երկրապահների հետ միասին՝ քայլելով գնացինք դեպի տեղի եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին, որպեսզի ներկա լինենք ծեսին։ Հաջորդ օրերին գնացինք Վաղաշենի ճամբար, իրենց հետ լողալու և ափը մաքրելու նպատակով։ Շատ հետաքրքիր ու լեցուն օրեր էին, ուղղակի դա վեյելել է պետք, ոչ մի ուրիշ բան։ Նաև ընկերացա կովիկների հետ, իհարկե նրանք ինձ հետ ընկերանալու նպատակներ կարծես թե չունեին, բայց դե չեմ բողոքում։ Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Տիար Բլեյանին, ճամբարները նախաձեռնելու և իրագործելու համար, նաև շատ շնորհակալ եմ ուսուցիչներին ու խոհարարուհուն, այս 5 օրվա ընթացքում մեր հանդեպ ուշադիր լինելու և օրերը հետաքրքիր դարձնելու համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s