Պատշգամբում …

on

Պատշգամբում բարձրության վրա նստած հետևում եմ շենքերի անիմաստ ու դատարկ ժպիտներին, որոնց տակ թաքնված է անշունչ պատմություն… Քամին մեղմ օրորվում է, օգտագործելով իրեն բաժին հասած ազատության որոշ հատվածն ու զգուշորեն շոյում դեմքս։ Ռուբեն Հախվերդյանը նվագում է մեղմ մեղեդի, որի մեջ թաղում եմ չծնված, բայց արդեն մահացած վշտերս… Մարդիկ էլ են չծնված արդեն մահանում, ծնվում են ու զգալով կյանքի քաղցրահամ դառնությունը, որոշում են մահանալ։ Մահանում են։ Ապրում են մահացած։ Ծնվում են… ու նորից մահանում։ Կյանքի իմաստը ճիշտ ծնվելն է, ճիշտ ապրելն ու ճիշտ մահանալը։ Ճիշտ մահանալ… Նույնիսկ մահից հետո չեն դադարի քմծիծաղով խոսել «ճիշտ» ապրածդ կյանքի մասին։ Դարակը ճռոցով ու բարդությամբ բացում եմ, վերցնում ճիշտ ապրելուս կարողությունն ու դուրս գալիս տանից։ Ի՞սկ եթե կորցնեմ, ի՞նչ կլինի որ։ Կմահանա՞մ, թե արդեն մահացել եմ։ Ես էլ չգիտեմ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s