Էդգար Կոստանդյան «Միլոշ»

on

Ամառվա ընթացքում ընթերցածս գրքերից ամենաշատը հավանել եմ Էդգար Կոստանդյանի «Միլոշ» գիրքը, որը նվիրում էր իր ողջ ու մեռած ընկերներին։ Ինչպես նշում էր հեղինակը գրքի սկզբում, դա վեպ էր անցած-գնացած ուրախությունների մասին։ Գիրքը լույս է տեսել 2019 թվին «ԳրաՏուն» հրատարակչության կողմից։ Ամենասկզբում ինձ գրավեց գրքի կազմը, որը հետաքրքիր լուծումներով է արված, երկրորդը ինչին ուշադրություն դարձրեցի դա վերնագիրն էր, որը տարավ դեպի խմիչքի կողմ, ինձ թվում էր գրքի հիմնական մասը խմիչքն է լինելու (չնայած, որ ընթացքում խոսվում էր խմիչքի մասին)։ Գրքի հերոսներից մեկը հենց Միլոշն էր, ով թափառական նկարիչ էր, ում կերպարը ըստ իս մինչև վերջ էլ չբացահայտվեց։ Ռաֆը հերոսներից մյուս կերպարն էր, ով գնացել էր Պրահա՝ Հայաստանը փոքր երկրների ցուցահանդեսին ներկայացնելու համար։ Կարծում եմ, որ Ռաֆը ուժեղ թվացող, բայց իրականում թույլ մարդ էր ու իր թուլությունը գալիս էր կյանքի հասցրած հարվածներից։ Նա կործանվող կերպար էր, ով փնտրում էր փրկող օղակներ, ու գտնելով Միլոշին, կարծում էր, որ նա իր փրկող օղակն է, չնայած վերջում կորցնում է նրան։ Կարծում եմ, գրողը կարողացել է ստեղծել կերպարներ, որոնք պատի վրա նկարում են հերոսներ, գրողը կարողացել է ստեղծել վեպ, որը յուրաքանչյուրը կընկալի իր յուրովի։ Կարծում եմ, մենք՝ բոլորս էլ փոքր երկրի նկարիչներ ենք…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s