Հոսող ջրի ձայն է լսվում, ջուրը կաթում է… Աղմուկ էր, աղմուկը մեկ դադարում էր, մեկ ուժեղանում։ Գոռում էին, բոլորը գոռում էին, պատերն էլ էին գոռում ազատություն տենչելով… ազատություն-գոռոց։ Ազատություն-գոռոց… Պատերի գոռոցը լռեցրեց ապակիների ճիչը, փշրվեցին ապակիները։ Գարշահոտ էր տիրում, մթություն ու վախի մթնոլորտ էր տիրում։ Ինչի՞ց վախ։ Հա, երևի մահի՞ց։ Ըհմ հենց մահի՛ց։ Ամենուրեք կարմիր էր՝ մուգ ու սևին խառնված կարմիր։ Արցունքները խեղդում էին կոկորդը, պատռում, ուզում էին դուրս պրծնել խրտվիլակի ներսից։ Անիմաստ է… անիմաստ են տանջվում արցունքները, որովհետև խրտվիլակից դուրս գալն անհնար է։ Անհնարին ոչինչ չկա։ Դա անհնարին է։