Արի՛ մեր Քոլեջ

on
Խելլո, ես Քնարն եմ

Արի՛ Քոլեջ

Խելլո, ես Քնարն եմ ու սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջում։ Արդեն երկու տարի է ինչ հաճախում եմ այս Քոլեջն ու վստահորեն կարող եմ ասել, որ չեմ ափսոսում կատարած ընտրության համար ու խորհուրդ կտամ՝ ինչու ոչ, նաև կհորդորեմ, որպեսզի գա՛ս մեր քոլեջ։ Մինչ քոլեջ հաճախելս երազում էի նման տեղ սովորելու մասին, կարծես արտասահմանյան ֆիլմերի ուսումնական հաստատություններից լինի։ Երբ փոքր տարիքում նման ֆիլմեր էի դիտում, որտեղ ուսանողները թե՛ ոճային, և թե՛ ինքնարտահայտման առումով ազատ էին (իհարկե ամեն ինչ չափի մեջ), մտածում էի, տեսնես երբևէ մեզ մոտ կլինի՞ նման հաստատություն, արի ու տես, որ կա։ Ես ունեմ մի քիչ տարբերվող արտաքին, ինչից էլ բոլորը միանգամից կռահում են, որ Սեբաստացի եմ, քանի որ միայն այստեղ դու կարող ես լինել ազատ ու քեզ կընդունեն այնպիսին ինչպիսին, որ դու կաս։ Այստեղ մենք ունենք խոսքի ազատության հնարավորություն՝ այսինքն կարող ենք ազատ արտահայտել մեր մտքերը, բարձրաձայնել ինչ-որ խնդիրներ (եթե դրանք իրոք կան),  կիսվել մանկավարժների հետ, նրանք մեզ լսում են, եթե անհրաժեշտ է օգնում են, լինում են ազատ քննարկումներ զանազան թեմաներով, ունենում ենք հանդիպումներ տարբեր մասնագետների հետ…

Պիծիրյո

Կուզեմ նաև մի փոքր խոսել ճամփորդությունների մասին, որոնք մեր Քոլեջի անպակաս մասն են կազմում (նաև ուսման մեջ բաղկացուցիչ ու կարևոր դեր են խաղում, քանի որ շատ բաներ ենք սովորում այդ ընթացքում)։ Ճամփորդություններ ունենում ենք և՛ քաղաքի ներսում, և՛ քաղաքից դուրս, բացահայտում ենք նոր ճանապարհներ, իմանում ենք տեղանքի առանձնահատկությունները, ի դեպ նշեմ, որ ճամփորդում ենք համապատասխան մասնագետների հետ, ովքեր էլ մեզ ներկայացնում են տեղանքի պատմությունը, մշակույթը, լեգենդները, աշխարհագրական որոշ մանրամասներ և այլն, շատ հաճախ նաև մենք ինքներս շփվում ենք տեղաբնակների հետ, իրենցից ստանում ինֆորմացիա, ինչը շատ ուսանելի է, հաղթահարում ենք նորանոր բարձունքներ (ես օրինակ արդեն մոտ 6 բարձունք հաղթահարել եմ և չեմ պատրաստվում կանգ առնել), մենք ինքներս էլ կազմում ենք ճամփորդական նախագծեր, մասնագետների օգնությամբ, ինչը ևս մասնագիտական ձեռքբերում է։ Գալով մեր Քոլեջ, ոչ միայն կբացահայտես Հայաստանը, այլև քեզ ու քո հնարավորությունները, կդառնաս ավելի ազատ և անկաշկանդ, կհաղթահարես որոշ բարդույթներ, վախեր (եթե իհարկե դրանք կան)։ Կուզեմ հենց օրինակ բերել ինքս ինձ, քանի որ մինչև Քոլեջ հաճախելս ունեի բարդույթներ (կոմպլեքսներ) ու վախ շներից,  չշփվող էի, իսկ հիմա լեզու կգտնեմ յուրաքանչյուրի հետ։ Քեզ ցանկանում եմ հաջողություն, եղիր նպատակասլաց, իմացիր, որ մենք բոլորս պատրաստ ենք օգնել քեզ յուրաքանչյուր հարցում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s