Ճամփորդություն մարզերով

on

Հունիսի 18, օրը ուրբաթ և մենք քոլեջի զբոսաշրջության խմբով որոշեցինք ճամփորդել տարբեր մազերով ու բացահայտումներ անել։ Ի դեպ նշեմ, որ ամբողջ ճամփորդության կազմակերպիչները և պատասխանատուները մեր քոլեջի զբոսաշրջության բաժնի շրջանավարտներն էին՝ հենց իրենք էին պատմում, բացատրում ու ներկայացնում տեղանքը։ Առաջինը ուղևորվեցինք Խոր Վիրապ, որը գտնվում է Արարատի մարզում։ Մեզ Խոր Վիրապի մասին պատմեց Անուշը (4-րդ կուրսեցի), որից հետո ես ու Մարիամը ոգևորված գնացինք փոսն իջնելու, քանի որ հավես էր մենք մի քանի անգամ իջանք փոսը😂։

Հետաքրքիր ժամանակ անցկացնելուց հետո ճանապարհ ընկանք դեպի Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի մասին մեզ ներկայացրեց Գոհարը (4-րդ կուրսեցի), տեղանքն ուսումնասիրելուց հետո շարժվեցինք դեպի Արենիի քարանձավ, որն ունի երկար դարերի պատմություն, Գոհարը մի փոքր ներկայացրեց քարանձավի գտածոների ու ընդանուր պատմության մասին, որից հետո մտանք քարանձավ։

Հետո ուղղություն վերցրեցինք դեպի Նորավանք, որտեղ մեզ տեղանքին ծանոթացրեց Անին (3-րդ կուրսեցի), ես ու Մարիամը կրկին փոս գտանք ու իջանք(այս անգամ մեկ անգամ իջնելով բավարարվեցինք)։

15-20 րոպե զբոսնելուց ու հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի Պարույր Սևակի տուն թանգարան, որտեղ էլ զբոսաշրջության բաժնի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրեցին իրենց դիպլոմային աշխատանքները։ Դիպլոմային աշխատանքների թեմաները տարբեր էին ու հետաքրքիր, ինչը նաև մեզ էր օգտակար, քանի որ մենք ևս ապագա զբոսավարներ ենք, ուսանողների մոտ կար մի փոքր լարվածություն, չնայած դա նրանց չխանգարեց լիարժեք թեման ներկայացնելու համար։ Ընթացքում եղան հարց ու պատասխաններ, ինչը իհարկե ավելի աշխույժացրեց քննարկումը։ Երբևէ չէի լսել, որ ուսանողները կարող են իրենց դիպլոմային աշխատանքները ներկայացնել բնության գրկում, հանգիստ, առանց լարված մթնոլորտի ու դա ինձ դուր է գալիս… Վերջում մեզ միացան Արատեսի խումբը, որոնց հետ  էլ քննարկեցինք Արատեսյան Պանդոկի բացումը (նշեմ, որ Պանդոկը՝ դա Արատեսի զբոսաշրջության կենտրոնն է)։ Ու վերջում ուրախ տրամադրությամբ շարժվեցինք դեպի տուն։ Հաա, մոռացա ասել, որ ուրախ տրամադրության գլխավոր հովանավորն էր ընկեր Տաթևը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s