Մենք Գեղարքունիքի մարզում

on

Այսօր ամառային ճամբարի վերջին օրն էր, որը որոշեցինք անցկացնել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան ժամերգությունից հետո ճանապարհ ընկանք։ Ավտոբուսի մեջ քննարկեցինք ու խոսեցինք տարբեր թեմաներից, երաժշտություն լսեցինք և երկար գնալուց հետո հասանք առաջին կանգառ՝ Մաքենիս գյուղի 9-րդ դարում կառուցված Մաքենյաց վանքը։ Այնտեղ ծանոթացանք տեղանքին. արտակարգ բնություն էր, ուղղակի հրաշալի տեսարան, նաև խոսեցինք տեղի եկեղեցականի հետ, ով մի փոքր պատմեց եկեղեցու մասին, խոսեց կրոնից և այլն։ Քիչ հետո իջանք մոտակայքում գտնվող Երփնաձոր գետի (այն սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և Մաքենիս գյուղի հարավային մասում ձախից միախառնվում է Կարճաղբյուր գետին) ափ՝ սնվելու։ Հանգստանալուց, բնությունը վայելելուց հետո շարճվենք դեպի Վանեվանի վանք։ Վանքը գտնվում է Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Ունի հետաքրքիր կառուցվածք, ինչն էլ սկզբում մեզ գրավեց, հետո վանքի բակում կազմակերպեցինք գնդակով խաղեր, զբոսնեցինք տարածքում ու շարժվեցինք դեպի Հայրավանք։ Քիչ հետո ուղևորվեցինք Սևանա լիճ, որտեղ ուսանողները լողացին, հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք ու չուզենալով բռնեցինք տուն դարձի ճանապարհը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s