Ազատությունը պատերի ներսում

on

Այսօր վերջապես տեղի ունեցավ մեր Երևանյան թափառումների հերթական նախագիծը, որին երկար էի սպասում։ Այս անգամ էլ որոշել էինք Երևանը ճանաչել «արվեստոտ» անկյունից ու գնալ մի քանի ցուցահանդեսներ, որոնք կազմակերպված էին հետաքրքիր ու ալտերնատիվ ոճով։ Ժամը մոտավորապես 4-ի կողմերը շարժվեցինք դեպի առաջին ցուցահանդեսը, որը տեղի էր ունենում ՆՓԱԿ-ում։ Ցուցահանդեսին ներկայացված նմուշների մեջ կային նաև մեր քոլեջի ուսանողների աշխատանքները։ Ամեն ինչ այնքան հետաքրքիր էր, չգիտեմ ինչպես նկարագրել զգացողություններս, բայց կարող եմ ասել, որ դրանք շատ էին։ Կարծես ազատությունը տեղավորած լինեին փոքր արկղի մեջ… Նկարներին նայելուց չգիտես ինչու ճնշվում էի, էմոցիաներս խառնվում էին, ուզում էին մարմինս պատռել ու դուրս գալ, բայց այդքան չէին հասունացել, որ կարողանային դուրս պրծնել։ Կարծում եմ դա կապված էր նկարների իմաստը ընկալելու հետ, քանի որ ըստ իս, ամեն նկար մի հոգեվիճակ էր, ինչ-որ մեկի հույզերի թաղումը… Հաջորդը գնացինք Կինո Մոսկվայի հին բացօթյա կինոթատրոն, որը հիմա հազվադեպ է գործում (եթե իհարկե գործում է)։ Կարծում եմ դրա շահագործումը շատ հետաքրքիր, ու ինչու ոչ, նաև ձեռնտու և շահավետ կլիներ տնօրինության համար, քանի որ օգտվողներն ավելի շատ կլինեին։ Տեղանքն ուսումնասիրելուց ու որոշ հարցեր քննարկելուց հետո շարժվեցինք դեպի Ռոսիա մոլ՝ սնվելու։ Կուշտ փորիկներով գնացինք դեպի Այրարատ կինոթատրոն՝ հաջորդ ցուցահանդեսին։ Այ էստեղ իրոք չեմ կարող նկարագրել թե ինչ եմ զգացել, որովհետև շա՜տ հավես, միստիկ ու գրավիչ տեղ էր… Շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել ընկեր Էլյային, քանի որ նրա շնորհիվ ես բացահայտում եմ Երևանը, այնպիսի տեղեր, որի կողքով անցել եմ, բայց երբևէ չեմ նկատել։ Հիմա էլ ավելի շատ եմ սիրում Երևանն ու թափառումները Երևանով։

Ֆոտոշարք.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s