Արյունահոսություն

on

Պրեզենտացիա

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկ երկրորդային զննման ժամանակ։

Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:

Նշանները

Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝

• տագնապ
• անհանգստություն
• գլխապտույտ
• թուլություն
• տեսողության մթագնում
• հաճախացած, թույլ անոթազարկ
• հաճախացած շնչառություն
• սառը, գունատ կամ կապտավուն մաշկ
• ծարավի ուժեղ զգացում
• սրտխառնոց

Առաջին օգնություն

Դադարեցրեք արյունահոսությունը։
Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։

Նյութի աղբյուրն այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s