Մայիսի 28-ը բնության գրկում

on

Այսօր տոն է. մայիսի 28ն է՝ մեր առաջին հանրապետության հռչակման օրը, ինչի կապակցությամբ էլ մեր կրթահամալիրը ամեն տարի կազմակերպում է ճամփորդություն,  որը նշանավորվում է որևէ բարձունքի հաղթահարմամբ՝ որպես հաղթանակի նշան։ Այս անգամ էլ քոլեջի մեծ խմբով որոշեցինք ուղևորվել դեպի Կոտայքի մարզ։ Հավաքվեցինք, տեղավորվեցինք ու ճանապարհ ընկանք։ Առաջին կանգառը Մարմարիկ գետի (Մարմարիկը Հրազդանի աջ վտակն է) մոտակայքն էր, որից հետո շարժվեցինք դեպի Թեժառույքի վանք (Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից)։ Փնփնթալով ու շնչակտուր բարձրանալով Թեժառույքի բարձրունքը, հասանք վանքին, ուսումնասիրեցինք, երգեցինք հոգևոր երգեր ու շարժվեցինք դեպի Մեղրաձորի ջրվեժը (էլի փնփնթալով, որովհետև շոգ էր)։ Երկար քայլելուց հետո հասանք ջրվեժի մոտ, որտեղ ուղղակի աննկարագրելի գեղեցկություն էր, մեղմ քչքչոց, ջրի շփոթված ու խորը ալիքների ներդաշնակության մեջ կարելի էր ընկղմվել։ Հանգստանալուց ու բնությունը վայելելուց հետո շարժվեցինք համանուն գյուղը՝ Մեղրաձոր։ Հասնելուն պես տարածեցինք հայկական շունչ՝ պարեցինք ու երգեցինք հայկական պարեր, երգեր, ներգրավելով տեղի բնակիչներին։ Ծանոթացանք նաև տների վրա արված գրաֆիտիներին, որոնք հետաքրքիր ձևով գունավորում էին գյուղը։ Այսպիսով միջատների հետ ընկերանալուց հետո, բարձրունքը հաղթահարած, մեզանից գոհ ու հագեցած օր ունենալուց հետո շարժվեցինք դեպի Երևան…

Ֆոտոշարք՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s