Բարբառով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի.
Մին օր կնեկը թորենը վառեց, մին փաղաղ խմոր օներ, հաց թխեց, թխած հացը տղվարեց, պրծավ, մին քյոք վերցակ օներ, փռնեց մորթեց, ծվարավ թռնաճաշ քիցեց: Թորենը ծասկեց, տանը կործը պրծավ, մարդին յախան հվաքեց թե. – Քյնալ պիտենք քոլը, ճախ պիրենք, վեր կարամ օջախը վառեմ: Մարդը կնգանան վախում էր, սուս ու փուս քյանդիրը փորավը տվավ, կնգանը ենդան ինգյավ, քյնացին դբա քոլը:
Մի օր կինը թոնիրը վառեց, մի տաշտ խմոր ուներ, հաց թխեց, թխած հացը տեղավորեց, վերջացրեց, մի չաղլիկ աքլոր ուներ, բռնեց, մորթեց, ձավարով հարիսա նախապատրաստեց: Թոնիրը փակեց, տան աշխատանքը վերջացավ, ամուսնու վիզը բռնեց, թե. — ՙՙՊիտի գնանք անտառ, ցախ բերենք, որ կարողանամ կրակը վառեմ՚՚: Ամուսինը վախենում էր կնոջից, սուս ու փուս պարանը փորից կապեց, կնոջ ետևից ընկավ, միասին գնացին դեպի անտառ:
2. Գրաբարով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի.
Յայնմ ժամանակի հրաման տայր թագաւորն՝ հրովարտակս և դեսպանս առնել առ իշխանս և զօրս զօրութեան իւրոյ, զի ուր և իցեն՝ առ նա հասանիցեն վաղվաղակի: Յայնմ ժամանակի իշխանք և զօրք և նախարարք առ նա հասանէին վաղվաղակի; Առեալ և Լիկիանէ զբուն գունդն որ ընդ իւրով ձեռամբ էր՝ փութայր հասանէր ի տեղի պատերազմի՝ յանդիման լինել թագաւորին, և Տրդատէս ընդ նմա:
Այդ ժամանակ թագավորը հրաման է տալիս հրովարտակով, որ իշխանները և դեսպաններն իրենց զորքը վերցնեն ու որտեղ էլ, որ լինեն, շտապ հասնեն նրա մոտ: Այդ ժամանակ իշխանները, նախարարները և զորքը շտապ հասան նրա մոտ: Լիկիանոսը առավ բուն գունդը, որ իր ձեռքի տակ էր, հասավ պատերազմի վայրը՝ հանդիպելով թագավորին, և ինքը Տրդատի հետ էր: