
Հասարակական նախաձեռնության շրջանակներում կցանկանամ խոսել իմ ու Նելլիի կատարած կամավորական աշխատանքի մասին, որը մեզ շատ բան տվեց (թե՛ դրական լիցքեր, թե՛ լավ էմոցիաներ և թե՛ մասնագիտական փորձ)։ Մոտավորապես 2 ամիս առաջ իմացանք, որ կա խմբակ, որտեղ Արցախցի երեխաները դասերից հետո գալիս են տարբեր առարկաների պարապմունքների։ Սկզբում ուղղակի առաջարկեցին մեկ օրով գնալ մասնակցել դասընթացին, բայց դա մեզ համար դարձավ շարունակական, քանի որ շատ կապվեցինք երեխաների հետ ու հասկացանք, որ ինչ-որ կերպ օգուտ ենք տալիս։ Արդեն 2 ամիս է դասավանդում ենք անգլերեն, դասերը փորձում ենք անցկացնել հետաքրքիր ու ինտերակտիվ տարբերակով, որպեսզի նաև կտրվեն ձանձրալի առօրյայից։ Ես ինքս էլ նոր բաներ եմ սովորում մասնակցելով այդ դասընթացներին։ Ես և Նելլին շատ ենք շահագրգռված ու հավանաբար նույն կամավորական աշխատանքը կփորձենք շարունակել այլ կրթական հաստատություններում։