Արտագաղթ. 8 տառի միացում. անիմաստ ու անպիտան մի բառ, որը շատ բան կարող է փոխել ու փոխում է մեր կյանքում (նաև կարող է չփոխել, նայած ոնց ենք մտածում)։ Փոքր տարիքում, երբ նայում ու լսում էի միայն արտասահմանյան ֆիլմեր ու երաժշտություն, երազում էի գնալ ու ապրել որևէ «մեծ ու զարգացած» երկրում, որովհետև իմ պատկերացմամբ այնտեղ ինձ ավելի լավ կվերաբերվեին, ավելի շատ բաների հնարավորություն կունենայի և այլն։ Հիմա մի փոքր այլ կերպ եմ մտածում, ճիշտ է մարդկանց «լավ» վերաբերմունքն ու կարծիքը իմ մասին չի փոխվել, բայց միևնույնն է ես ուզում եմ և շարունակվելու եմ ապրել Հայաստանում։ Ասում են իբրև չկա աշխատանք, չկա լավ ապրելու միջոց, այստեղ ապրելն անհնար է, չկա ընտրության հնարավորություն, կան անիմաստ սահմանափակումներ, որոնք պետք է հաշվի առնեն, պետք է հաշվի նստեն հասարակության կարծիքի հետ և այլ նման արտահայտություններ, որոնք բազմիցս լսել եմ տարբեր մարդկանցից։ Եվ այսպիսով ես ցանկանում եմ պատումը ներկայացնել ավելի հետաքրքիր ձևաչափով (հուսով եմ այս կերպ կլինի հետաքրքիր)։ Քանի որ ինձ հետաքրքրող նյութեր չգտա տվյալ թեմայի շուրջ, որոշեցի այս կերպ անդրադառնալ այս թեմային՝ սոց. ցանցում ընկերներիս հարցրեցի, թե ի՞նչ են մտածում արտագաղթի մասին և ինչպես կլուծեին այդ հարցը, եթե ունենային հնարավորություն։ Իսկ ինչու հենց ընտրեցի համացանցը (ինստագրամը) տվյալ հարցերի պատասխանը ստանալու համար, քանի որ հիմնականում 13-17 տարեկան պատանիներ են, ովքեր կարծում են, որ այստեղ ապրելը անիմաստ է, և ուզում էի հասկանալ, թե ի՞նչ մտքեր ունեն, ինչպե՞ս կբացատրեն իրենց երկրից գնալու ցանկության պատճառները… Չնայած ինձ քչերը օգնեցին այդ հարցում, բայց միևնույնն է, ես կարողացա մեկ հոգուց պատասխան ստանալ։ Կարծում եմ, որ այս մեկ մեջբերումը արտահայտում է շատերի կարծիքն ու դիրքորոշումը։
Նաև այս թեմայի շուրջ կցանկանայի ներկայացնել մի նկար, որն անվանել եմ «8 տառ» (կմտածեք ինչ նշանակություն ունի, հետո կասեմ)։

ԵՒ ուզում եմ կիսվել ձայնագրությունով, որն արել եմ մամայի հետ միասին, զրուցել ենք արտագաղթից ու հասել մինչև անիրականանալի երազանքներին…
Սովետից մինչև մեր օրեր. արտագաղթ
Ու վերջում պատումը կուզեմ ավարտել Виктор Цой — Пачка сигарет երգով, քանի որ նյութի աշխատանքը կատարել եմ հիմնականում այս (ու Վիկտոր Ցոյի մյուս երգերի) ներքո։