Բիզնես/մարքեթինգ պլան

on

Բիզնես պլան — պրեզենտացիա

Մարքեթինգի պլան

Ես խոսելու եմ իմ ներկա բիզնեսի մասին. սոց ցանցում (ինստագրամում) ունեմ զարդերի փոքրիկ շոփ, որն անվանել եմ Բիսետկա (անունը կրում է հումորային իմաստ, ինչն էլ սկզբում գրավեց մարդկանց)։ Եվ ահա ստորև կտեսնեք ավելի մանրամասն բիզնեսի մարքեթինգի մասին։

1.Ապրանքի /ծառայության նկարագրությունը

Ձեռագործ զարդերի պատրաստում

Տեսակ. ականջօղեր, վզնոցներ ու մատանիներ

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Իմ մատակարարը ես ինքս եմ ու քանի որ զարդերիս բնույթը ազատ է, չկա ոչ մի սահմանափակում, արդյունքում հատուկ որևէ խանութ չկա, որտեղից օգտվում եմ, այսինքն իմ շուկան ազատ է։

• գնորդների իշխանություն

Իմ գնորդները հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ են (չնայած զրադեր կան նաև արական սեռի ներկայացուցիչների համար)։ Հիմնականում գնորդների տարիքը մինչև 10-18 տարիքային խմբի ներկայացուցիչներն են։

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Վտանգը կա, սակայն ավելի քիչ, քանի որ ձեռագործ, անհատական ու տարբերվող զարդեր են։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Չեմ կարծում, որ կա վտանգ, քանի որ արտադրում եմ ինքնատիպ, յուրատեսակ զարդեր ու դրանք կրկնօրինակելն իմաստ չի ունենա (չնայած ոնց որ ասում են. երբեք մի ասա երբեք)։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Այս պարագայում թշնամական մրցակցություն չեմ նկատում

3.Գտնվելու վայրը ք. Երևան, մեր տանը

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

Դեռ ևս բիզնեսը գործում է միայն Երևանի տարածքում, բայց ապագայում նպատակներ ունեմ ընդլայնել այն։

5 W Շերրինգտոնի մեթոդը

Who

Ո՞վ է նպատակային սպառողը՝
Ընկերներ, ինչու ոչ ընկերների ընկերները ու ոչ ստանդարտ իրեր սիրող մարդիկ

Why

Ինչու՞ է սպառողը գնում ապրանքը՝
Քանի որ տարբերվող է, ոճն ընդգծող, նմանը չունեցող ու կարծում եմ յուրահատուկ է։

What

Առիթներին կարող է հանդիսանալ յուրահատուկ նվեր ու մարդիկ, ովքեր սիրում են զարդեր կարող են հանգիստ կրել։

When

Միշտ

Where

Դեռ ևս բիզնեսը գործում է միայն Երևանի տարածքում, բայց ապագայում նպատակներ ունեմ ընդլայնել այն։

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

· յուրաքանչյուր սպառող տարեկան կտրվածքով կգնի 5-10 զարդ

· սպառողների քանակը տարեկան կտրվածքով մոտավոր 50-100 հոգի

Այսպիսով եզրակացնենք, որ տարեկան կտրվածքով կիրացվի մոտավոր 100+ զարդ։ Գումարային ընդհանուր հասույթը կկազմի մոտավոր 50.000 ՀՀ դրամ տարեկան։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը — կան նմանատիպ շոփեր սոց ցանցերում, որոնց կարող ենք համարել մրցակիցներ

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Կարծում եմ մանր մրցակիցներ են

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Նման հատկանիշներ — զարդեր կան, որոնք պատրաստված են նույն հումքով

7.Վաճառքի գինը — զարդերը սկսվում են 200 դրամից և հասնում մինչև 1000 դրամ

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

 Տարեկան կվաճառվի մոտավոր 100 զարդ, որից կունենամ 50.000 — 100.000 դրամ, որի 40-50%-ը կծախսվի հումքի վրա, իսկ մնացածը կլինի ինձ եկամուտ։
 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s