Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում

on

Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում, երկրի տնտեսության կարևոր ճյուղն է։ 2009 թվականին ՀՆԱ-յում նրա մասնաբաժինը կազմել է 8,3 %, զբոսաշրջության ոլորտում աշխատում է մոտ 25 հազար մարդ, կամ աշխատանքային բնակչության 11.7 %-ը։ Չնայած 2008 թ.-ից 2012 թվականների Համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը ամեն տարի հյուրընկալում էր ավելի քան 900 հազար զբոսաշրջիկի, որոնք միջինում հյուրանոցներում կամ քեմփինգներում անցկացրել են 2,5 գիշեր։ Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում հիմնականում ունի բիզնես ուղվածությունները (ամբողջ երկրում՝ 44 %, 60 % մայրաքաղաքում, որը ավելի է 2009 և 2010 թվականներին համապատասխանաբար 11 % և 25 %-ով)։ Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011 թվականի զբոսաշրջության ոլորտում զեկույցի, Լյուքսեմբուրգը զբոսաշրջիկների համար իր գրավչություններով հանդերձ ամբողջ աշխարհում գրավում 15-րդ հորիզոնականը։

Զբոսաշրջիկների համար գլխավոր ուղղություններն են Լյուքսեմբուրգ քաղաքը, միջնադարյան Վիանդեն ամրոցը, Էխտերնախ կոմունայի աբբայությունն ու Մոզելսկի հովտի գինեգործական շրջանները։ Երկրի արևելքում գտնվող Մյուլլերտալ մարզը ստացել է «Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա» անվանումը, իսկ Արդենների հյուսիսում գտնվող լեռնային Էսլինգ շրջանը գրավում է ակտիվ հանգստի սիրահար զբոսաշրջիկներին։


Լյուքսեմբուրգն ունի լավ ճանապարհային, երկաթուղային և օդային կապեր այլ եվրոպական քաղաքների հետ, ինչը երկիրը դարձնում է միջազգային հանդիպումների, ինչպես նաև հանգստյան օրերն անցկացնելու ավելի տարածված վայր[6]։ Միայն զբոսաշրջիկների կեսը երկիր են այցելում հարևան Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա երկրներից։ Երկիր մեծ թվով այցելում են նաև Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։ Երկրում մեծ տարածում ունի քեմփինգները, հատկապես հոլանդացիների կողմից, ովքեր ի տարբերություն այլ ազգերի, քեմփինգներ կազմակերպում են ավելի երկար ժամանակներով և հատկապես Արդեններում և Մյուլլերտալում։

Երկրի հյուսիսային մասում տեղակայված է Արդեններ բարձրությունը, որն ապահովում է գերազանց հնարավորություններ ճանապարհորդների և լեռնային հեծանվորդների համար։ Տեղի տեսարժան վայրերից են ամրոցներ Բուրշեդը, Բրանդենբուրգը, Կլերվոն, Էշ-ան-Սյուրը, Վիանդենը և Վիլցը, ինչպես նաև Լակ դե լա Օտ Սյուրը, որոնք զբոսաշրջիկներին ընձեռում են լողի և ջրային տարբեր մարզաձևերին մասնակցելու հնարավորություն։

Էխտերնախի հյուսիսում գտնվում է Մյուլլերտալը, որտեղով անցնում են հետիոտնային ու հեծանվային ուղիներ լեռներով, որտեղ կան քարանձավներ։ Մեքենայով ճանապարհորդողները կարող են այցելել բազմաբնույթ վայրեր՝ գետահովիտներից մինչև հարթավայրեր։ Մեքենայով ճանապարհորդողները կարող են այցելել բազմաթիվ վայրեր՝ գետահովիտներից մինչև տափաստաններ։ Հայտնի զբոսաշրջային վայրեր են համարվում Բերդորֆը և Բոֆորը։

Երկրի հարավում գտնվող Մոնդորֆ լե Բեն կոմունայում գտնվում է մի շարք ժամանակակից սպա և ֆիթնես կենտրոններ, այստեղ է գտնվում է նաև Լյուքսեմբուրգի միակ խաղտունը՝ Խաղատուն 2000-ը։ Մոնդորֆայից ոչ շատ հեռու գտնվում է Լյուքսեմբուրգի դեռևս Հռոմեական կայսրության լծի տակ գտնվող ժամանակների ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկը՝ Dalheim Ricciacum-ը, որտեղ և գտնվում է հռոմեական ամֆիթատրոնը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s