Ինձ մի նայեք / եռօրյա Արատես

on

Այս շաբաթ «Աշխատանքային Արատես» նախագծով շարժվեցինք դեպի Արատես։ Նշեմ, որ եռօրյա ճամբարը անվճար էր և ուղևորվում էինք այնտեղ մաքրության ու երկրագործական աշխատանքներ կատարելու նպատակով։ Սկզբում ինձ թվում էր, որ մենակ կզգամ ինձ, քանի որ գնացել էի առանց իմ Պիծիրյոյի, բայց հակառակը ստացվեց, բոլորով մտերմացանք։ Մոտավոր 4 ժամ ճանապարհից հետո հասանք Արատես, սնվեցինք, տեղավորվեցինք ու անցանք գործի։ Տղաները սկսեցին այգու մշակումը (ճյուղերը հավաքել, դասավորել, կոտրատել), մենք էլ աղջիկներով չվեցինք դեպի տաք երկրներ՝ պանդոկն ու սիրո տնակը կարգի բերելու։ Մի լավ փոշի շնչելուց, ուտելուց ու կշտանալուց հետո, անցանք տեղանքի ծառերի ճյուղերը դասավորելուն, էդտեղ էլ մի լավ ծիծաղացինք, ծառի ճյուղ ու բլոճիկներ կերանք ու հետ չվեցինք։ Լվացվեցինք՝ մեր վրայից մի 2 կիլոգրամ ավազ թափ տվեցինք ու անցանք խոհանոց հաց պատրաստելու։ Մի կուշտ կերանք, հետո խարույկ վառեցինք, դրա շուրջ զրուցեցինք, ազատ ժամանակը հետաքրքիր անցկացրեցինք ու գնացինք քնելու։ Առավոտյան արթնացա ու պատուհանից դուրս նայելով հասկացա ի՞նչ, անձրև էր եկել, մի կողմից ուրախացա, քանի որ սիրում եմ անձրևային եղանակը, մի կողմից էլ դժգոհեցի, քանի որ այդ օրն էլ ցեխոտվելու էինք։ Նախաճաշ պատրաստեցինք, զրուցեցինք, սենյակները կարգի բերեցինք ու անցանք պատուհանները մաքրելուն։ Մեզ հյուրընկալեցին տիար Բլեյանը, տիար Գևորգն ու նրա 2 երեխաները և ընկեր Սուսանը։ Ընկեր Տարոնը համեղ խորոված պատրաստեց, այդ օրն էլ մի կուշտ կերանք ու նորից անցանք գործի։ Աշխատանքները վերջացնելուց հետո ճանապարհեցինք հյուրերին (բացի տիար Բլեյանից, նա մնաց մեզ հետ) և գնացինք Արատեսով քայլելու։ Ուղղակի հրաշք բնություն ունենք և շատ ուրախ եմ, որ հենց այս կրթահամալիր եմ եկել ու կարողանում եմ մասնակցել այս ճամբարներին (աչքերս այդ ամենը տեսնելու համար իրանց խորհին շնորհակալությունն են հայտնում)։ Հավես շրջապտույտ կատարելուց հետո, նորից հետ եկանք ու գնացինք սենյակներով։ Նաև այս օրը Ռեքսը 8 ձագուկ ունեցավ, ես ուրախացա, բայց էլի դժգոհեցի, քանի որ վախենում եմ շներից (չնայած սկսել եմ հաղթահարել վախս, ներքևի նկարներում կտեսնեք)։ Ու հա մոռացա ասեմ, սիրունիկ մողես բռնեցինք,  ապակյա տարրայի մեջ դրեցինք, չնայած վերջում խղճացինք ու բաց թողեցինք։  Անձրև ու կարկուտ սկսվեց, շատ գեղեցիկ էր դիտվում մեծ պատուհաններից (չգիտեմ ինչպես են անվանում այն պատուհաններին, որոնք ձգվում են առաստաղից մինչև հատակը, այդ պատճառով էլ գրեցի՝ մեծ)։ Հետո թեյերով, տաքուկ նստած զրուցում էինք մեր հետագա պլաններից, Արատեսի զարգացման և այլ հարցերի շուրջ։ Մի փոքր էլ երեխաներով առանձնացանք, խաղեր խաղացինք, զրուցեցինք ու գնացինք քնելու։ Հաջորդ օրը առավոտյան որոշել էինք գնալ արևածագը դիմավորելու (բայց երեխաներից ոչ մեկ չարթնացավ, բացի ինձնից ու Թերեզայից), քանի որ մեր կոշիկները թրջվեցինք մենք հետ գնացինք սենյակ ու թեյեցինք։ Հետո զբաղվեցինք տեղանքի մաքրությամբ՝ ավելորդ քարերն ու աղբը հավաքեցինք, մի փոքր հանգստացանք, վերջում վարորդը մեզ պաղպաղակ բերեց, հավեսով կերանք ու ընկանք ճանապարհ։ Ունեցանք կանգառներ՝ Սելիմի քարավանատանը, Կոթավանքում և Հայրավանքում։ Հետո արդեն հոգնած ու երաժշտություն լսելով գնացինք տուն։ Շնորհակալ եմ այս երեք անմոռանալի օրերի համար, ձեռք բերեցի նոր ծանոթներ, ավելի մտերմացա բոլորի հետ (հուսով եմ նման ճամփորդությունները նորից կշարունակվեն, թեկուզ և աշխատելու նպատակով չեմ դժգոհի)։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s